Միջազգային

Կլիչկոն դիմել է Տուրչինովին արտահերթ նստաշրջան հրավիրելու համար

Ուկրաինայի «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն դիմել է երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին՝ պահանջելով շտապ հայտարարություն ուղարկել ՄԱԿ՝ անհապաղ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ:

Միաժամանակ Կլիչկոն պնդում է անհապաղ Գերագույն Ռադայի արտահերթ նստաշրջան հրավիրել, որտեղ պատգամավորները, մասնավորապես, պետք է քննարկեն Ղրիմում ՌԴ սեւծովյան նավատորմի տեղակայման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին հարցը: Այս մասին Censor.net-ին հայտնել են «ՈՒԴԱՌ»-ի մամուլի ծառայությունից:

«ՈՒԴԱՌ»-ի առաջնորդը վստահ է, որ Ուկրաինայի խորհրդարանը նաեւ պետք է դիմի Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրներին ղեկավարներին՝ անհապաղ կատարել իրենց միջազգային պարտավորությունները համաձայն Բուդապեշտի հուշագրի եւ դադարեցնել Ռուսաստանի կողմից ինքնաիշխան Ուկրաինայի դեմ ուղղված ագրեսիան:

«Գերագույն Ռադան պետք է հանձնարարի գերագույն գլխավոր հնարամանատարին համընդհանուր մոբիլիզիացի հայտարարել՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված»,-ընդգծել է Կլիչկոն:

Ցուցադրել ավելի
Back to top button