Միջազգային

Դաշնային խորհուրդն այս պահին քննարկում է ՌԴ Զինված ուժերն Ուկրաինայի տարածք մտցնելու հարցը

Դաշնային խորհուրդն այս պահին քննարկում է ՌԴ Զինված ուժերն Ուկրաինայի տարածք մտցնելու հարցը: Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադմիր Պուտինը դիմել է Դաշնային Խորհրդին ՌԴ Զինված ուժերն Ուկրաինայի տարածքում օգտագործելու հարցով՝ մինչ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կարգավորումը: Ինչպես հաղորդում է Կրեմլի լրատվական ծառայությունը, դիմումի մեջ նշված է, որ Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրավիճակը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ու այնտեղ տեղաբաշխված Զինված ուժերի անձնակազմին սպառնացող վտանգը հաշվի առնելով նախագահը ցանկանում է թույլտվություն ստանալ ռազմական միջամտության համար:

«Ուկրաինայում առաջացած էքստրաօրիդինար իրավիճակով պայմանավորված` դիմում եմ Ռուսաստանի Դաշնության
Դաշնային Խորհրդին՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում (Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում) օգտագործելու համար՝ մինչ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի նորմալացումը»,- ասված է փաստաթղթում:

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը հաղորդել է, որ Ռուսաստանը 6.000-ով ավելացրել է Ղրիմում զինված ուժերի զինծառայողների թիվը, ինչը համաձայնագրերի կոպիտ խախտում է:

«Այս ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը զորքերի թիվն ավելացրել է 6.000-ով, ինչը կոպիտ խախտում է։ Նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում վերատեղակայվել է մոտ 30 БТР-80 զրահամեքենա»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։

Նա նաև նշել է, որ ռուս զինծառայողներն արգելափակում են Ղրիմի վարչական շենքերն ու զորամասերը, ինչը ևս համաձայնությունների կոպիտ խախտում է։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ Ղրիմում իրավիճակի սրման պատասխանատուն ռուսական կողմը կլինի, եթե զորքը դուրս չբերի այնտեղից։

Ցուցադրել ավելի
Back to top button