Քաղաքական

Բոլորիս համար մարտի մեկը ազգային ողբերգություն է. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր հանրապետության նախագահին է փոխանցել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ պատրաստած հայտարարությունը, որում մասնավորապես նշված է, որ իշխանությունը պարտավոր են բացահայտել մարտի 1-ի մեղավորներին, և մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։
Նախագահական նստավայրի առջև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախ ընթեցրել է հայտարարությունը։

«2008թ.-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմութեան ողբերգական էջերից է։ Այդ օրը բացայայտօրէն դրսևորուեց որոշակի շրջանակների յանուն իշխանութեան ամեն ինչի, այդ թւում՝ անմեղ մարդկանց զանգուածային սպանութիւնների գնալու «բոլշևիկեան» գործելակերպը։ Նման վայրագութիւն ժողովուրդը տեսել էր նաև 1991, 1995 և մանաւանդ՝ 1996թթ.։ Բարեբախտաբար այն ժամանակ հնարաւոր եղաւ խուսափել մեծաքանակ զոհերից։ Անվիճելի է, որ Մարտի 1-ը տեղի ունեցաւ անցեալի հանցաւոր դրսևորումների նկատմամբ մեր ընդհանրական հանդուրժողական վերաբերմունքի պատճառով։

Այսօր կան ուժեր, որ շահարկելով Մարտի 1-ը կամենում են քաղաքական շահաբաժին ստանալ։ Այդպիսիներին նկատի ունենալով են մարդիկ երբեմն քաղաքականութիւնն անբարոյականութիւն համարում։ Մինչդեռ ճշմարիտ քաղաքականութեան հիմնական առաքելութիւնը ազգին՝ ժողովրդին ծառայելն է։  Բոլորիս համար Մարտի 1-ն ազգային ողբերգութիւն է, և բոլոր ազնիւ ու արդարամիտ մարդկանց պարտքն է դրա դատապարտմանը զուգահեռ անել ամեն ինչ այն մինչև վերջ բացայայտելու և մեղաւորներին դատարանի առաջ կանգնեցնելու համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button