ԿարևորՔաղաքական

Ավելի քան 300 անգամ հակառակորդը խախտել է հրադադարը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button