ԿարևորՀասարակություն

Աշխարհը մի օր տալու է Սումգաիթի եւ Խոջալուի ոճրագործությունների գնահատականը, ասում է Արցախի ԱԳ նախարարը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Երեկ Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակն են ոգեկոչել: Փետրվարի 28-ի վաղ առավոտից մարդկանց հոսքը ձգվում էր դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Այստեղ առաջին սգո արարողությունը տեղի է ունեցել 26 տարի առաջ, երբ հեռու-հեռվից եկող լուրերը խմբագրում էին խաղաղ ցույցերով փողոց դուրս եկած մարդկանց սպասումները: Ստեփանակերտի հուշահամլիրում ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել նաև Արցախի նախագահը, պաշտոնատար անձիք: Հոգեհանգստյան կարգ է կատարվել:

Ցուցադրել ավելի
Back to top button