Միջազգային

Վիկտոր Յանուկովիչն այսօր Դոնի Ռոստովում կհադիպի լրագրողների հետ

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր Դոնի Ռոստովում պատրաստվում է  հանդիպել մամուլի ներկայացուցիչների հետ` տեղեկացրել է Ռիա- Նովոստի գործակալությունը հղում անելով ուկրաինական առաջնորդի շրջապատին: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Յանուկովիչը դիմել է ռուսաստանյան իշխանություններին ծայրահեղականների գործողություններից իր անձնական անվտանգությունն ապահովելու խնդրանքով, քանի որ նրա և նրա աջակիցների հասցեին հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ են հնչում: Իր ուղերձում ուկրաինական առաջնորդը հայտարարել էր, որ շարունակում է իրեն համարել Ուկրաինայի օրինական նախագահ: Նաև «ամենաթողություն» էր անվանել իրավիճակը, որում  ամբոխն է ընտում ուկրաինական ղեկավարներին:

Ցուցադրել ավելի
Back to top button