ԿարևորՄիջազգային

Վիկտոր Յանուկովիչը ներողություն է խնդրել Կիեւում տեղի ունեցածի համար. ասել է նաեւ, որ շարունակելու է պայքարը

Վիկտոր Յանուկովիչը, հայտարարելով Ուկրաինայի նախագահի պաշտոնում իր լեգիտիմության մասին, Ուկրաինայից մեկնելուց հետո առաջին անգամ այս րոպեներին հանդես է գալիս մամլո ասուլիսով ռուսական Դոնի Ռոստով քաղաքում։
Վիկտոր Յանուկովիչին լսելու համար «Վերտոլ-էքսպո» համալիրում հավաքվել են 100 լրագրողներ։
Ուկրաինայում կատարվող իրադարձությունների առնչությամբ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ինքը մտադիր է հանուն Ուկրաինայի ապագայի շարունակել պայքարը նրանց դեմ, ովքեր վախի եւ տեռոռի միջոցով փորձում են հեծնել Ուկրաինան։

Երկրում իշխանությունը գրավել են ֆաշիստ-ազգայնականները, ովքեր ներկայացնում են Ուկրաինայում առավելագույն փոքրամասնությունը։ «Ուկրաինայում հարկավոր է անցկացնել անկողմնակալ հետաքննություն՝ հասարակության եւ Եվրոպայի խորհրդի հսկողության ներքո։ Մեզ դժվար կլինի այս իրավիճակից դուրս գալը։ Այն ցնցումները եւ զոհերը, որոնք եղան, դրանք քաղաքական ճգնաժամի հետեւանք են։ Դա Արեւմուտքի վարած անպատասխանատու քաղաքականության արդյունքն է, որով սնվում էր Մայդանը։ Ուկրաինան ուժեղ երկիր է, եւ մենք դուրս կգանք այս իրավիճակից»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ում նկատմամբ իր երկրում միջազգային հետախուզում է հայտարարված։

Ինչ վերաբերում է Ուկրաինան լքելուն, ապա Յանուկովիչը շեշտել է, որ իր իշխանությունը որեւէ մեկը չի տապալել, այլ ինքը ստիպված է եղել լքել երկիրը, քանի որ իր եւ իր հարազատների կյանքը վտանգված էր։

Ուկրաինայի նախագահի լիազորությունները դադարեցրած Վիկտոր Յանուկովիչը առաջարկել է ազգային հանրաքվե անցկացնել երկրում: Յանուկովիչն այս մասին հայտարարել է Դոնի Ռոստովում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հարցերը, որոնք կընդգրկվեն քվեարկության ժամանակ, կընտրվեն հասարակակն կազմակերպությունների կողմից: Յանուկովիչը հայտարարել է, որ այդ հարցերը պետք է վերաբերեն երկրի զարգացման հիմնական դրույթներին` սահմանադրությանը եւ քաղաքական համակարգին:

«Ոչ, ես չեմ տապալվել», — ասել է նա, ավելացնելով, որ նա մտադիր է շարունակել պայքարը հանուն Ուկրաինայի ապագայի: «Գերագույն Ռադան ես համարում եմ ոչ լեգիտիմ»,-ասել է Յանուկովիչը` հիշեցնելով, որ ընդդիմությունը խախտել է ստորագրված համաձայնագրի ժամկետը:

Լրագրողի այն հարցին, թե չի ամաչում արդյոք Յանուկովիչը երկրում ստեղծված իրավիճակի համար, նա այսպես է պատասխանել: Ես ուզում եմ առաջին հերթին ներողություն խնդրել պատերազմի բոլոր վետերաններից, երկրում տեղի ունեցած իրադարձությունների համար, ես իրոք ամաչում եմ, որ կարողացա նման բան թույլ տալ երկրում, ասել է Յանուկովիչը: Ես որեւոէ տեղ չեմ փախել, ես Կիեւից պարզապես տեղափոխվել եմ Խարկով: Երբ ես տեղափոխվում էի, իմ մեքենայի վրա կրակ են բացել: Ես մենակ չէի , եւ չէի փախնում, գնում էի մասնակցելու Խարկովում կայանալիք համաժողովին, մենք հասանք գիշերը, որովհետեւ պարզապես պարտավոր էինք լինել Խարկովում: Իսկ ռուսական Դոնի Ռոստովում ապաստանել է ընկերոջ տանը:

Ցուցադրել ավելի
Back to top button