Տնտեսական

Մեկնարկել է պարենային անվտանգության բարելավման ծրագիրը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում մեկնարկել է պարենային անվտանգության բարելավման ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության ու ՕՔՍՖԱՄ-ի աջակցությամբ: Ծրագիրը ներառում է Հարվկովկասյան երեք երկրները: Ընդհանուր ծրագրի բյուջեն 596,460 եվրո է:

Այսօր հրատապ է պարենային անվտանգության ապահովումը, և ծրագրի մեկնարկը Հայաստանում կնպաստի պարենային անվտանգության ապահովման կարևորագույն հարցի լուծմանը, ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և նշեց, որ ծրագրում մասնակցություն կունենան գյուղատնտեսները: Այն կբերի աղքատության կրճատման ու պարենային անվտանգության համակարգի բարելավում կապահովի:
Հարավային Կովկասում ծրագրիը մեկնարկել է 2013 թվականի հոկտեմբերին: Հայաստանն այս ընթացքում բավականաչափ աշխատանք է տարել, մատնանշվել են հիմնական առաջնահերթությունները պարենային անվտանգության ապահովման ծրագրում, ներկայացրեց ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը:

ՕՔՍՖԱՄ միջազգային բրիտանական կազմակերպությունը, գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, կձևավորվի ախատանքային խումբ, որը կմշակի 2015-2025 թվականների գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը, հատուկ ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության խնդիրներին: Աշխատանքային խումբը արդեն ձևավորվել է և ռազմավարության նախագիծը կառավարությանը կներկայացվնի այս տարվա վերջին, տեղեկացրեց ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավարը:

Գյուղատնտեսական դաշինը նույնպես մասնակցություն կունենա ծրագրում, որում ընդգրկված են 16 տեղական և միջազգային կազմակերպություններ: Ի դեպ, ԵՄ պատվիարակության ներկայացուցիչը կարևորեց հատկապես կին գյուղատնտեսների ներգրավումը ծրագրում:

Ցուցադրել ավելի
Back to top button