ԿարևորՔաղաքական

Երկրի ներսում ապակայունացնող իրավիճակ ստեղծելը անընդունելի է . ազատամարտիկներ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երկու օր առաջ լրագրողների հետ էին հանդիպել ու վաղը Սարյան պուրակում նախատեսվող հանրահավաքի մասին էին տեղեկացրել «Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» անդամ ազատամարտիկները: Այսօր ազատամարտիկների մեկ այլ խումբ է հանդիպել լրագրողների հետ, նրանք իրենց զայրույթն են արտահայտել Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի գործողությունների վերաբերյալ: Երեկ ազատամարտիկները հայտարարություն էին տարածել, որտեղ նշել են, որ ամիսներ շարունակ լռությամբ ակամա մասնակիցն են դարձել մի վտանգավոր երևույթի, որն իր մեջ պարունակելով բազմաթիվ սպառնալիքներ, միաժամանակ, լոկ մեկ օղակն է բազմաքայլ մի խաղի, որը նոր վտանգներ է բերում Հայաստանին ու հայ ժողովրդին:

«Կռվի մեջ փլավ չեն բաժանում», այս տրամաբանությամբ էին այսօր մի խումբ ազատամարտկիներ լրագրողների հետ ահնդիպման եկել: Եկել էին, որպեսզի ԶԼՄ-ների միջոցով մեր հայրենակիցներին զգոնության ու սթափության կոչ անեն: Երեկ նրանք հայտարարություն էին տարածել «Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի գործողությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի ներկայացուցիչները հայտարարել էին, որ մարտի մեկին հավաքվելու են Սարյան պուրակում, իսկ թե ինչ են անելու դրանից հետո, որևէ կերպ չէին մանրամասնել: Խորհրդի անդամները: Արցախյան պատերազմի վետերան, ազատամարտիկ Վարդան Ավետիսյանը հայտարարության հեղինակն է, նա ու ոչ միայն հանդիպել են «Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամների հետ, լսել են նրանց ու փորձել բարձրացրած սոցիալական հարցերին կառուցողական, իրավական լուծումներ գտնել, սակայն`

«Պարզվեց, որ այդ ազատամարտիկներն այլ պահանջներ ունեն, այլ խնդիրներ ունեն: Նրանց ավելի շատ քաղաքական նկրտումներն են դրդում, որովհետև մենք փորձեցիքն նրանց օգնել, արդյունքում ստացվեց այն, որ այդ օգնության ձեռք մեկնելու պարգայում իրենք բարձրացրեցին իշխանափոխության հարցը, անվստահության հարցը: Մենք գիտենք, որ իրենց հետևում կան մութ ուժեր, իերնց հետևում կան հրահրողներ, նենգարկողներ, որոնք օգտվելով այս մարդկանց ոչ քաղաքական հեռատեսությունից, ոչ մասնագիտական կարողունակություններից , այս մարդկանց դրդում են գործողությունների, որը պետք է բերի երկրի կայունության, երկրի համերաշխության ապաքաղաքականացմանը, ապակայունացմանը»:

Այսօր հանդիպման եկած ազատամարտիկները վստահեցնում էին, որ հատկապես Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը իականում ազա տամարտիկ չէ, իհարկե խորհդր անդամերի ակզմում կան իրական ազատամարտիկներ, ովքեր իսկապես մասնակցել են Արցախյան ազատամարտին, սակայն, ավելի համեստ կեցվածք ունեն:

Արցախյան պատերազմի մասնակից կանանց հասարակական կազմակերպության նախագահ Աիդա Սերոբյանը նկատում է.«Որոշ կանայք, հագնելով դաշտային , զինվորական համազգեստ, այստեղ-այնտեղ ելույթ են ունենում ազատամարտիկ կանանց անունից: Ես , 16 տարի հանդիսանալով Արցախյան պատերազմի մասնակից կանանց հասարակական կազմակերպության նախագահ,ես նրանց նույնիսկ դեմքերով չեմ ճանաչում, ովքե՞ր են այդ կանայք, որտե՞ղ են նրանք մարտնչել: Պետք է ասեմ, որ գրեթե բոլոր մարտադաշտերով անցել եմ, հասել եմ մինչև Միջավան, արյունոտ ձեռքներս լվացել եմ Արաքս գետում, բայց նման կանանց այնտեղ չեմ հանդիպել»:

Դիմելով հանրությանը՝ Աիդա Սերոբյանը հիշեցնում է՝ կան պատերազմող երկրներ, որոնք փորձում են իրենց խնդիրները լուծել խաղաղ բանակցային եղանակով, միաժանակ մատնացույց է անում Կիևում տեղի ունեցող իրադարձությունները. «Կիևի նման հրաշալի քաղաքը աղբանոցի վերածվեց, ատաման բուռնաշի ժամանակաշրջանն է վերադարձել, թալանում են, սպանում են, անգամ բռնաբարում են: Եկեք մենք ավորիգեններին չհասնենք ու քաղաքակիրթ ձևով լուծենք մեր հարցերը: Ախր հիմա երկրի վիճակն է ծանր, մենք բոլորս էլ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից չեն լուծվելու»:

Այն,որ ազատամարտիկներն իսկապես ունեն սոցիալական խնդիրներ, հաստատում է նաև Արցախյան պատերազմի վետերան, ազատամարտիկ Վարդան Ավետիսյանը՝ միաժանակ հավելում, որ պարզ ու հատակ տարբերում են իրականն ու անիրականը: Պետք է ոչ թե օդում սուր ճոճել, այլ համախմբվել ու միասնական ուժերով հասնել հաջողության՝ չմոռանալ, որ Արցախյան պատերազմը դեռ չի ավարտվել, ամեն օր ու ամեն վայրկայն ադրբեջանական կողմից դիպուկահարները կրակոցներ են հնչեցնում, ուստի և երկրի ներսում ապակայունացնող իրավիճակ ստեղծելը պարզապես անընդունելի է:

Ցուցադրել ավելի
Back to top button