ԿարևորՔաղաքական

Վրաստանի Նախագահը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին

Այսօր  երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի ղեկավարը Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վրաստանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցեցլ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Գիորգի Մարգվելաշվիլին շրջայց է կատարել Հիշողության պուրակում և տնկել արծաթափայլ եղևնի:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո, երկու երկիների ղեկավարները հանդես կգան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Նախատեսված է Վրաստանի նախագահի հանդիպումը  Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Սա Մարգվելաշվիլիի առաջին այցն է Հայաստան նախագահ ընտրվելուց հետո: Մինչ Հայաստան Մարգվելաշվիլին արդեն այցելել է Ադրբեջան և Թուրքիա:

Ցուցադրել ավելի
Back to top button