Միջազգային

Վաշինգտոնն ու Մոսկվան չպետք է Ուկրաինայի հարցով «վերսկսեն սառը պատերազմը», Ջոն Քերին է հայտարարել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Ռուսաստանի հետ առճակատման գնալ: «Մենք հստակ ասում ենք, որ յուրաքանչյուր երկիր պետք է հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ռուսաստանն ասել է, որ այդպես էլ կանի, և հուսով ենք, որ նա կպահի իր խոստումը»,-հայտարարել է Ջոն Քերին: Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնն ու Մոսկվան չպետք է Ուկրաինայի հարցով «վերսկսեն սառը պատերազմի ժամանակաշրջանի հին դիմակայությունը», և ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ բախման առիթներ չի որոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button