Հասարակություն

Ներկայացվել է շենգենյան երկրներ մուտքի ատոնագրի դյուրացման առավելությունները

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում ԵՄ պատվիարակության, Հայաստանի արտգործնախարարության ու ԵՄ խորհրդատվական խմբի նախաձեռնությամբ այսօր լրագորղներին ևս մեկ անգամ ներկայացվել է այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած վիզաների դյուրացման ու ռեադմիսիայի համաձայնագրերի առավելություններն ու օգուտները: Եվս մեկ անգամ նշվել է, որ շենգենյան երկրներ մուտքի ատոնագիրը 60 եվրոյի փոխարեն հունվարի մեկից 35 եվրո է, իսկ քաղաքացիների որոշ խմբերի համար` անվճար:

Այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած Եվրամիության երկրներ վիզաների դյուրացման ու ռեադմիսիայի համաձայնագրերը ավելի պարզեցված ընթացակարգեր են սահմանում: Շենգենյան երկրներ մուտքի ատոնագրի վճարը 60 եվրոյի փոխարեն հունվարի մեկից դարձել է 35 եվրո, իսկ քաղաքացիների որոշ խմբերի համար անվճար է վիզայի տրամադրումը, այդ խմբի մեջ են մտնում գիտաշխատողները, լրագրողները և նրանց ուղեկցող տեխնիկական կազմը, պաշտոնական պատվիարակության անդամները, բուժման և ուսման նպատակով Եվրամիության երկրներ այցելությունները և այլն…

Բացի այդ, համաձայնագիրը պարզեցված ընթացակարգեր է սահմանում Շենգենյան տարածքում կարճաժամկետ վիզաների համար, այսինքն հնարավորություն է տրվում 180 օրվա ընթացքում Շենգենյան երկրներում մնալ 90 օրվանից ոչ ավելի: Բազմակի վիզայի տրամադրման դեպքում թույլատրվույմ է 180 օրվա ընթացքում մի քանի անգամ այցելելով` սպառել 90 օրյա ժամկետը, ևս մեկ անգամ բացատրեցին ԵՄ ներկայացուցիչները: Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասերյանը կարևորեց համաձայնագրի բարեխիղճ կիրառումը և հետաքրքրվեց, թե օրինակ ինչ անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվում ճամփորդության մեկնող անձի համար պարզեցված ընթացակարգով.

«Կցանկանայի շեշտել դրույթների սահուն իրականացումը: Ճամփորդության նպատակը հիմնավորելուց բացի քաղաքացիներից պահանջվում է ներկայացնել նաև լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր, ինչպես օրինակ կեցության ու ճամփորդության համար բավարար ֆինանսական միջոցների մասին տեղեկություններ: Կարևոր է պահանջվող փաստաթղթերի միասնական նվազագույն ցանկի հրապարակումը: Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կհրապարակվի այդ ցանկը»:

Հայաստանում ԵՄ պատվիարակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը նշեց, որ իրենց նպատակն է առանց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի` ճամփորդության հնարավորության հասնելը: Ինչ վեաբերում է պահանջվող փաստաթղթերի միասնական նվազագույն ցանկի հրապարակմանը` Լորենցն ասաց, որ այդ ցանկն արդեն պատրաստ է, սակայն այն չեն կարող հրապարակել, քանի դեռ Բրյուսելում այն չի հաստատվել: Իսկ թե երբ կհաստատվի` ձեռնպահ մնաց բարձրաձայնել:

Իսկ մյուս համաձայնագրի` հետընդունման, կամ ռեադմիսիայի գործածության մեջ դրվելը որևէ կերպ քաղաքացիները չեն զգա, քանի որ նախկինում նույն` հետընդունման համաձայնագիրը գործել է երկկողմանի` ԵՄ երկրների հետ առանձին, այժմ միասնական ընթացակարգով է լուծված հարցը:

ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիայի հարցերով փորձագետ Էլեոնորա Վերգերն էլ բացատրեց, որ «Նախ պետք է այցի նպատակը հիմնավորող փաստաթուղթ ներկայացնել, իսկ կեցության ու ճամփորդության համար բավարար ֆինանսական միջոցների մասին տեղեկություններն անհրաժեշտ են, որպեսզի ներկայացվի, թե ինչ խթանիչ միջոցներ կան, որպեսզի վիզայի ժամկետը լրանալուց հետո քաղաքացին չմնա Եվրոպական երկրում, այլ լքի այն: Այլ կերպ ասած` ապացույցներ են պետք»,- ասաց:

Ցուցադրել ավելի
Back to top button