Հասարակություն

Կիբերգրոհները շարունակվում են

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Նախօրեին արձանագրվեց ադրբեջանական հաքերների լայնամասշտաբ հարձակումը հայկական համացանցային կայքերի վրա: Կիբեռգրոհները համընկան Խոջալուի դեպքերի տարելիցի հետ: Այս առումով դրանք անսպասելի չէին, սակայն դրանց իրականացման ձևը անակնկալ էին տեղեկատվական անվտանգության հայ մասնագետների համար:

Երեկ խափանվեց հայկական շուրջ 300 համացանցային կայքերի աշխատանքը: Այս անգամ հակառակորդի հաքերները բուն կայքերի բովանդակային մասին չէին վնասել, պարզապես վերահասցեագրում են կատարել: Արդյունքում հայաստանյան շատ կայքերի փոխարեն օգտատերերը բացում էին մի էջ, որտեղ ադրբեջանցիները Խոջալուի դեպքերի շուրջ իրենց քարոզչական հակահայկան արշավն են իրականացնում: Կատարվածը այսպես ներկայացրեց, Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջին երեք ամիսների ընթացքում ադրբեջանցի հաքերները արդեն չորրորդ լայնամասշտաբ կիբեռհարձակումն են իրականացնում, և գրոհները չեն դադարում, նշեց ADC ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button