ԿարևորՏնտեսական

Բնապահպանության նախարար.«Իմաստ չունի քաղաքականացնել «Արարատ ցեմենտ»-ի հետ կապված խնդիրները»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Անդրադարձ «Արարատ ցեմենտ» գործարանում ու ընդհանրապես Արարատյան դաշտավայրում ջրերի հետ կապված խնդիրներին: Կառավարութւյան նսիտի սկզբում վարչապետը բնապահպանության նախարար Արամ ահրությունյանին խնդրել է պարզաբանումներ ներկայացնել, թե իրականում ինչ տեսչական գործողություններ են իրականացնում: Վերջին օրերի մեկնաբանությունները բնապահպանության նապարարը անհիմն ու անհեթեթ է համարել,նշել, որ ըստ էության Արարատյան դաշտավայրում իրենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ են իրականացնում: «Այդ մասին մենք տեղեկացրել ենք համայնքներին, մարզպետարանին, քննարկումներ ենք կատարել, ներկայացրել ենք այն ծրագիրը, որը իրականացնելկու ենք: Այն խնդիրը, որը բարձրացվել է «Արարատ ցեմենտ» գործարանի հետ կապված, իրականությանը չի համապատասխանում»:

«Ես պետք է հայտարարեմ, որ «Արարատ ցեմենտ» գործարանի կողմից 2013 դեկտեմեբրին մեզ ներկայացված տեղեկատվության համաձայն, գործարանը արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: Բնականաբար, նաև ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել , այդ իսկ պատճառով մենք թեստային անջատումե նք կատարել, կրկնում եմ ցամաքուտային համակարգից, որը նախատեսվածէ ջրային հորիզոնների համար: Արդյունքում մենք հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողներ, այդ թվում` ձկնաբուծական տնտեսություններ: Գործարանը արտադրական նպատակով օգտագործում է վայրկյանում 16 լ. ջուր, սակայն, այս պահին այդ համակարգով վայրկայնում 1500-2000 լիտր ջուր է հոսում: Այստեղից պետք է մեկ եզրակացություն անել, որ ուղղակի մեր գործողությունները տալիս են իրենց արդյունքները, իմաստ չունի անհարկի քաղաքականացնել գործառույթները»:

Նշենք, որ վարչապետը բնապահպանության նախարարին հանձնարարել է կառավարության նիստից հետո պարզաբանումներ ներկայացնել լրագրողներին:

Ցուցադրել ավելի
Back to top button