Միջազգային

Այսօր Ուկրաինայում կձևավորվի կոալիցիոն կառավարություն

Այսօր Ուկրաինայում կձևավորվի կոալիցիոն կառավարություն: 2004 թվականի սահմանադրության համաձայն, որին վերադառնալու համար անցած շաբաթ քվեարկեցին Գերագույն ռադայի պատգամավորները, խորհրդարանում կձևավորվի կոալիցիա: Նախագահի պարտականությունները ստանձնած Ալեքսանդր Տուչինովին խորհրդարանական կոալիցիան կառաջարկի թեկնածու վարչապետի պաշտոնի համար, որին պետության ղեկավարը կներկայացնի Գերագույն ռադայի  հաստատմանը: Խորհրդարանը նաև պետք է հաստատի նախարարներին, որոնց թեկնածությունը կառաջադրի վարչապետը, բացառությամբ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների: Այդ երկու գերատեսչությունների ղեկավարների թեկնածուներին Ռադայի հաստատմանը  պետք է ներկայացնի նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button