ԿարևորՔաղաքական

Տիգրան Սարգսյանը բացառել է Մայդանի կրկրնությունը Հայաստանում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Աժ-ում հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 30 րոպե տեւողությամբ ճեպազրույց է ունեցել` պատասխանելով լրագրողների հարցերին: Հիմնականում անդրադարձել է մի քանի խնդրի` Կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ կոալիցիոն չորս ուժերի պահանջին, Նաիրիտի խնդիրներին, եւ Հայաստանում Մայդանի կրկնության հնարավորությանը:

Ի տարբերություն արդարադատության նախարարի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանգիստ է վերաբերում Կառավարությանը անվստահություն հայտնելու ոչ կոալիցիոն չորս ուժերի պահանջին` նշելով, որ այդ ձեւը քաղաքական պայքարի գործիքներից մեկն է: «Ընդդիմությունն օգտվում է իր զինանոցի գործիքներից, երբ քաղաքական պայքարի ռազմավարության ժամանակ նպատակահարմար է գտնում օգվել այդ գործիքից, և դա նորմալ քաղաքական պայքարի ձև է»:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի այն արտահայտությանը, թե ընդդիմությունը «ղալաթ է արել», վարչապետը պատասխանեց. «Ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել քաղաքական դեբատներ կամ նախապատրաստվել ավելի կոշտ ու կոպիտ պատասխանների»: Վարչապետը հույս է հայտնել, որ այդ միջադեպը կարելի է համարել հարթված, և պետք է ամեն ինչ անել, որ երկխոսություն կայանա:

Վարչապետը բացառել է Մայդանի կրկնությունը Հայաստանում` նշելով, որ բոլոր իրադարձություններից դասեր են քաղել:

Ցուցադրել ավելի
Back to top button