Տնտեսական

«Ռոսնեֆտը» նոր գործարան կկառուցի Հայաստանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ են հանդիպել Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանն ու տրանսպորտի ու կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը: Պաշտոնյաները վստահեցրել են, որ քննարկումերի արդյունքում ՄՄ և Եվրասիական տնետսական համագործակցության հանձնաժողովի ներկայացուցիչները եկել եզրահանգման՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում որևէ խոչընդոտ չկա: Օրերս աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նույն այդ հանդիպման ընթացքում են երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր «Ռոսնեֆտ»-ը ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունից պարզ է դարձել, որ «Ռոսնեֆտ»-ը 500 մլն դոլարի ներդրումներ է կատարելու: 

Կառավարության ղեկավարի հետ Սոչի մեկնած պատվիրակության կազմում ընդգրկվել է, սակայն, ներդրող չէ, ուստի և չի կարող ավելի շատ հարցերի պատասխանել, մինչդեռ լրագրողների հետաքրքասիրությունը բավականին մեծ էր: Խոսքը խորհրդային տարիներին հայտնի ու այժմ մեծ պարտքեր կուտակած «Նաիրիտ» գործարանի ու դրա ճակատագրի մասին է: իսկ փակագծերն ավելին չբացեց Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, հենց նա էր, ի դեպ , վարչապետի հետ Սոչի մեկնել, մասնակցել քննարկումներին.«Դուք գիտեք, ես դրան ոչ մի բան չեմ կարող ավելացնել: «ՌՈՍՆԵՖՏ»-ը իր պարտնյորների հետ մտադիր է կառուցել նոր գործարան: Կարծում եմ՝ դա հոյակապ ծրագիր է»:

500 մլն դոլար, հենց այսքան ներդրում է խոստացել «ՌՈՍՆԵՖՏ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը: Գումարը պատկառելի է, տեղեկատվությունն այդ մասին առայժմ գրեթե փակ: Փոխնախարարը չասաց, թե ինչ է լինելու Նաիրիտի ու գործարանի աշխատակիցների չվճարված աշխատավարձերի հետ: «Այնքան հեռու է ինձից այդ հարցը, որովհետև Նաիրիտով ու իր գործունեությամբ չեմ զբաղվել»:

«Եկել եմ ՄՄ հետ կապված հարցերին պատասխանելու»,- հստակեցրեց նախարարի տեղակալը: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել որն էլ ապահովելու է, որ մեր երկրի՝ միանա ՄՄ գործող երեք համաձայնագրերին:
Դրանցից մեկի միջոցով Նավթամթերքի միասնական շուկա կգործի, սա հստակ է. հստակ չէ, սակայն, դրանից Հայաստան ներկրվող դիզվառելիքի կամ բենզինի գինը կիջնի, թե ոչ, փոխնախարարն իր անձնական կարծիքն ասաց. «Իմ կարծով կարող է իջնի»:

Հստակ չէ նաև՝ գազի միասնական շուկա կգործի, թե ոչ: Ցանկություն կա նաև ՄՄ միության սահմաններում էլեկտրաէներգետիկ բարձրավոլտ գծեր կառուցել: «Վրաստանի հետ Հայաստանը տարիներ շարունակ աշխատել է, բայց դա զուգահեռ աշխատանք չէր, իսկ զուգահեռ աշխատանքի պայմաններում մենք կարող ենք միայն ապահովել տարանցիկություն և դուրս գալ Ռուսաստանի հարավային մարզերը, որտեղ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կա»,- փոխանցեց Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը:

Փոխանախարարը նշեց, որ ներկայում ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի բավական մեծ ավելցուկ կա, որը և կարող է արտահանվել Ռուսաստան: Իոսիֆ Իսայանի խոսքով, մեր երկիրն այսօր արտադրում է 6 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, բայց ունի 1 մլրդ կվտ/ժամ արտադրելու պոտենցիալ: Հենց այս ավելցուկն էլ նախատեսվում է արտահանել ոչ միայն Ռուսաստան, այլև Թուրքիա:

Տրանսպորտային հարցերն ու աշխատանքային խումբը համակարգում է տրանսպորտի ու կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը: Եվրասիական տնտեսական հանձանժողովի ներկայացուցիչների հետ երեք օր քննարկել են ու հասկացել ՀՀ ՄՄ ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովին միանալու համար որևէ խոչընդոտ չկա:

Ցուցադրել ավելի
Back to top button