Միջազգային

Յանուկովիչը մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է կանխամտածված սպանության  մեջ: Կիեւի դատարանը նախկին նախագահին ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացրել: «Կարող եմ հաղորդել, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի  նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՔՕ 115 հոդվածով` կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքերում»,-լրագրողներին ասել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:

Back to top button