Հասարակություն

Մեկնարկել է ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող «Փաստարկ» ծրագիրը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերվող «Փաստարկ» ծրագրի բացումը: Ծրագրի կազմակերպիչն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Միջոցառմանը ներկայացվել է ծրագրի էությունը, ինչպես նաև անցկացվել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինտելետկուալ մրցույթ: Ծրագրի շնորհանդեսին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, դասախոսներ, ոլորտով հետաքրքրվող երիտասարդներ:

Ծրագիրը ողջունեց նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը  կարևորելով  նախաձեռնությունն ասել է.« Չափազանց գնահատելի է, այն,  որ արդեն իսկ ուսանողական տարիներից են այս  երիտասարդներն անդրադառնալու ոչ միայն տեսական ուսումնասիրություններին, այլև արդիական խնդիրնրին, քանի որ մասնագիտական կյանքը սկսվում է ուսանողական տարիներից»:

Ցուցադրել ավելի
Back to top button