Հասարակություն

Հիշատակի միջոցառումներ՝ Իվանյանում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Արցախի Իվանյան գյուղում հիշում են 1992 թվականի փետրվարի 26-ի իրադարձությունները: Իվանյանը նախկին Խոջալուն է, որը Արցախյան շարժման առաջին իսկ օրերից շրջակա բնակավայրերի համար պատուհաս էր դարձել: Այսօր էլ դեպքերի ականատեսները չեն ասում, որ բնակավայր են ազատագրել, այլ նշում են որ ոչնչացրել են ադրբեջանական կրակակետերից մեկը: Իսկ բնակիչներին, որոնք մինչ այդ էլ դարձել էին գյուղում բնավորված օմոնականների և Ադրբեջանական ազգային ճակատի մարտիկների գերին հնարավորություն էին տվել հեռանալ: Ինչու չհեռացան, հարցի պատասխանը ադրբեջանական քարոզչամեքենան տալիս է արդեն 22 տարի շարունակ` հակահայկական դրոշակ հյուսելով զոհերի ցավից:

Իվանյանում այսօր հիշատակի միջոցառում են կազմակերպել: Հիշում էին և մարտական ընկերներին և այն երեք տասնյակ հայերին որոնք մինչ այդ պատանդ էին պահվում Խոջալուում և այդպես էլ առաայսօր անհայտ կորած են համարվում և այն մարդկանց էին հիշում, որ դարձան Ադրբեջանում ընթացող քաղաքական ինտրիգների զոհը:  Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը այդ իրադարձությունների հերթական տարելիցին ընդառաջ հրատարակել է «Խոջալու. հանցագոծության անտոմիա» ժողովածուն: Հենվելով զուտ ադրբեջանաակն պաշտոնական աղբյուրների տվյալների վրա հեղինակը վեր է հանում իրադարձություների իրական շղթան: Վահրամ Աթանեսյան առաջարկում է դրանք հետազոտելու համար մասնագետների հանձնաժողով կազմել:

Միջազգային հանրությանն էր հասցեագրված այսօր Իվանյանում տեղի ունեցած ֆլեշ մոբը, որ կազմակերպել էին երիտասարդները`պարզելով իրազեկող և դատապարտող պաստառներ:
Իվանյան բնավավայրն այսօր մոտ մեկուկես հազար բնակիչ ունի: Կան նաև այնպիսի ընտանքիներ, որոնց նախնիները անցած դարի վաթսունական թվականներին են հեռացել գյուղից`չդիմանալով ադրբեջանցիների օր-օրի ավելացմանը: Ի դեպ, այդ տարիներին հեռացել են նաև այստեղ ապրող այլազգիները:

Գյուղը, համայնքի ղեկավար Բորիս Աբահամյանի խոսքով՝ այն եզակիներից է, որտեղ աշխատատեղի խնդիր չկա: Մարդիկ ինչպես վարձու աշխատանքով են զբաղված այնպես էլ սեփական տնտեսություն են վարում: Հիմնական խնդիրները հողի սակավությունն է և ոռոգման ջրի պակասը, բայց տնամերձերը մշակելու համար ջրի խնդիր չունեն :

Խնդիրների շարքում հայանքի ղեկավարը գյուղապետարանի ակումբի , բուժկետի բացակայությունն է նշում: Ձեռքբերումների շարքում բնակչության թվի աճը: Գյուղում մի քանի տարի առաջ նոր դպրոց է կառուցվել: Հուսով են, որ նաև մանկապարտեզ կունենան:

Ցուցադրել ավելի
Back to top button