ԿարևորՀասարակություն

Լիանա Թորոսյան.Համաճարակային իրավիճակ հանրապետությունում չկա

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվացման շրջանն արդեն սկսվել է, սակայն հանրապետությունում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանի փոխանցմամբ` համաճարակային իրավիճակ չկա: ԱՀԿ-ի տվյալներով` նույն պատկերն է նաև եվրոտարածաշրջանի բոլոր երկրներում: Մեր հանրապետությունում տիրող իրավիճակը սեզոնային բնական պատկեր է, ասել է մասնագետը և հորդորել հագնվել եղանակին համահունչ: Թե ինչպիսին է իրավիճակը հատկապես Երևանյան հիվանդանոցների մանկական բաժանմունքներում պարզել է:

Գրիպի և սուր շնչառական վարակների շրջանը սկսվել է, սակայն շրջանառվող այն լուրերը, որ հանրապետությունում այս վարակների համաճարակ կա, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանը հերքեց, սական նշեց, որ այսօր հանրապետությունում թևածում է գրիպի A H 3 ենթատեսակը, որը, մասնագետի տեղեկացմամբ, չունի կենդանական ծագում և H1 N1-ի` խոզի գրիպի համեմատ բուժվում է առանց որևէ բարդությունների: Իսկ հանրապետությունում տարածված ադենովիրուսներն ավելի շատ արտահայտվում են փոքրիկների մոտ: Մասնագետը հորդորում է փոքրիկների ծնողներին նախ դիմել առաջնային բժշկական օգնության, այնուհետև անհրաժեշտության դեպքում ստացիոնար: Ըստ նրա` ոչ բոլոր դեպքերում է ցուցված երեխաների ստացիոնար բուժումը:

Նախարարությունը պոլիկլինիկաներում արդեն սկսել է շաբաթօրյա և կիրակնօրյա հերթապահություն մինչև ժամը երեքը: Այս եղանակին, երբ սովորաբար ակտիվանում են վարակները, առողջապահության նախարարությունը հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում օրական իրականացնում է մոնիթորինգ: Անցյալ շաբաթ կատարած հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ պոլիկլինիկաներում աճել է շնչառական վարակներով հիվանդների դիմելիության թիվը, իսկ վերիջին երկու օրերի ընթացքում արդեն նվազում է գրանցվել: Եթե պոլիկլինիկաներում ամբուլատոր բուժօգնության դիմածների թիվը մեծացել է, ապա նրա խոսքով` վիճակը համեմատաբար հանգիստ է բաժանմունքներում : Սակայն «Մուրացան»ԲԿ-ի համաճարակաբան Անահիտ Հարությունյանի նկարագրածով պատկերն այլ է: «Մանկաբուժական երկու բաժանմունքներում, իրոք, տեղ չկա: Հոսքը շատ-շատ է:Հիմնականում բողքները սուր շնչառական, վերին շնչուղիների հիվանդություններն են և թոքաբորբերը, սակայն այս հիվանդությամբ հիվանդների թիվն այդքան էլ մեծ չէ»:

Համաճարակաբանը կարծում է, որ ծնողների մոտ խուճապ կա: Իսկ նույն հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը նշեց, որ մանկական բաժանմունքում հիվանդների մեջ սուր շնչառական հիվանդություններով երեխաները փոքր տոկոսն են կազմում: Բարձր ջերմություն, հազ, փռշտոց, քթից արնահոսություն: Սա գրիպի ախտանիշներն են, իսկ շնչառական վարակի ախտանիշները գրեթե նույնն են, սակայն արտահայտվում են ավելի թույլ: Հանրապետությունում երկու վարակներն էլ մասնագետի տեղեկացմամբ կա, իսկ խոցելի խմբերն են տարեցները, հղիներն ու 0-ից 2 տարեկան երեխաները:

Վարակից զերծ մնալու համար անհրաժեշտ է հեռու մնալ բոլոր նրանցից, ում մոտ նկատվում են վերոնշյալ ախտանիշները, քանի որ հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

Ցուցադրել ավելի
Back to top button