Միջազգային

Միխեիլ Սաակաշվիլին բարձր պաշտոններ են առաջարկել Ուկրաինայում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իշխանության եկած ընդդիմության առաջնորդներից բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել, տեղեկացնում է Լենտա.ռուն՝ հղում անելով՝ Նովոստի Գռուզիային։ «Առաջարկություններ եղան, այդ թվում՝ բարձր պաշտոններ զբաղեցնելու, ինչպես բացահայտ, այնպես էլ մասնավոր զրույցների ընթացքում, սակայն ես նման պլաններ չունեմ»,-ասել է Սաակաշվիլին։

Նա «Եվրամայդանի» առաջնորդներին ասել է, թե իր սիրտն Ուկրաինայում է, քանի որ իրենց պայքարն է այնտեղ, «սակայն իմ գոյությունը պատկանում է Վրաստանին»։ «Ում ինչով կարողանամ կօգնեմ, սակայն այն, ինչ նրանք պետք է անեն, արագ բարեփոխումներն են»,-ասել է Սաակաշվիլին։

Ցուցադրել ավելի
Back to top button