ԿարևորՔաղաքական

Երեք հանձնաժողովի ստեղծման հարց` մեկ նիստի ընթացքում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Գազային կրքերն այսօր խորհրդարանում հանգուցալուցվել են :
Ձայների 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր կեսօրին ընդունել է կոալիցիոն խմբակցությունների հեղինակած որոշման նախագիծը գազամատակարմարման ոլորտի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Նախագծին դեմ է քվեարկել «Ժառանագություն» խմբակցությունը, ձեռնպահ՝ ԲՀԿ-ն: Մեկ այլ հանձնաժողովի ստեղծում էլ խորհրդարանն այսօր քվեարկությամբ մերժել է: Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Դաշնակցության առաջարկը խորհրդարանական մեծամասնությունը չի պաշտպանել. Հանարպետական խմբակցության ղեկավարն ասել է, որ մեծամասնությունը դեմ է ոչ թե հանձնաժողով ստեղծելուն, այլ այս պահին դրա ստեղծման նպատակահարմարությանը:
Այս քվեարկություններից հետո Ազգային ժողովն անցել է արտահերթ ընթացակարգով ներկայացված երրորդ հարցի քննարկմանը՝ 2008-ի մարտիմեկյան դեպքերն ուսումասիրող հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկին:

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/02/LUSINE-26-02.mp3

Խորհրդարանական միանգամից երեք ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարց մեկ նիստի ընթացքում. դրնացից մեկը մերժվեց, մեկն ընդունվեց, մյուսը դեռևս քննարկվում է: Ընդունվածը գազամատակարարման ոլորտի խնդիրներն ուսումնասիրել պատրաստվող հանձնաժողովի ստեղծման մասին կոալիցիոն ուժերի հեղինակած որոշման նախագիծն է: Այն այսօր ընդունվեց ձայների 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ հարաբերակցությամբ: Դեմ էին միայն «Ժառանգության» պատգամավորները: ՀԱԿ-ը թեև վերապահում ուներ հանձնաժողովի դռնփակ նիստերի առնչությամբ, բայց կողմ քվերակեց և, ինչպես Լևոն Զուրաբյանն ասաց, կմասնակցի հանձնաժողովի աշխատանքին:

«Այս հարցով բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ն արձանագրում է, որ 4 ուժերի նախաձեռնությունն ըստ էության պսակվել է հաջողությամբ»:

ԲՀԿ-ն նույնպես ակտիվորեն կմասնակցի հանձնաժողովի աշխատանքին, բայց քանի որ որոշակի զգուշավորություն և մտահոգություններ ունի հանձնաժողովի գործունեության իրական նպատակաների հարցում, քվեարկելիս ձեռնպահ է՝ պարզաբանեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Հովիկ Աբրահամյանը չթաքցրեց զարմանքը:

«Ես զարմանում եմ ուղղարկի, առաջարկներ եք ներկայացնում, մենք ձեր բոլոր առաջարկներն ընդունում ենք, վերջում ձեռնպահ եք քվերակում»:

Սրան հաջորդած քվերակությամբ խորհրդարանը մերժեց « Նիրաիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու Դաշնակցության առաջարկը: Հանրապետական խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ պարզաբանեց, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվերակելու, բայց դեմ է ոչ թե հանձնաժողով ստեղծելուն, այլ այն այս պահին ստեղծելուն:

«Իրավիճակը թե քաղաքակն, թե տնտեսական տեսանկյունից այնպիսին է, որ այս պահին նման հանձնաժողովի ստեղծումն իր արդյուքներին չի ծառայի»:

Երկու հանձնաժողովների հարցը լուծելուց հետո խորհրդարանն անցավ հաջորդին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ ամբիոնից արդեն երկրորդ անգամ է ներկայացնում նույն հարցը: Խոսքը մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակվոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին է: ՀԱԿ պատգամավորներն առաջարկում են ԱԺ-ում հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով իրավապահ մարմիններ ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության ուսումնասիրությամբ: Նույն նախագիծը խորհրդարանում 2013-ին քննարկվել ու մերժվել է, ՀԱԿ-ն այն նորից է շրջանառության մեջ դրել:

Նախագիծը ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանի խոսքով ՝ հարցը նորից բարձրացնելու հիմնական փաստարկն այն է, որ մարտիմեկյան իրադարձություններից անցել է մոտ 6 տարի, բայց հանցագործութուններից ոչ մեկը բացահայտված չէ:  Թեև այդ դեպքերով հարուցված քրեական գործերի վարույթները կասեցված ու կարճված չեն, սակայն փաստացի դրանցով քննություն չի կատարվում:

Հեղիանկները նշում են, որ այս հանձնաժողովը տարբերվելու է նախորդից, փաստահավաք առաքելություն չի իրականացնելու և զբաղվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ, գնահատելու է ոստիկանության, հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու կայացրած որոշումների օրինականությունը եւ հիմնավորվածությունը:

Որքանո՞վ է իրավասու, արդյո՞ք կկարողանա այդ ծավալի աշխատանք իրականացնել 7 հոգանոց հանձնաժողովը, քաղաքական թե իրավական գնահատականներն են առաջնային, արդյոք վատ է աշխատել Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը ՝ այս ու բազմաթիվ այլ հարցեր էին Գագիկ Ջհանգիրյանից փորձում ճշտել պատգամավորները: Հարցերը մոտ երկու տասնյակ էին: Նիկոյանի հանձնաժողովի մասին խոսելիս Ջհանգիրյանը նշեց, որ խնդիրը ոչ թե նրա աշխատանքը թերագնահատելու մեջ է, այլ նպատակների տարբերության:

Ըստ նախագծի ՝ հանձնաժողովն իրավունք է ունենալու ծանոթանալ քրեական գործերի նյութերին, հարցումներով դիմել հետաքննության եւ նախաքննության մարմիններին, դատախազությանը, հրավիրել պաշտոնատար անձանց, Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:

Թե որքանով է խորհրդարանական մարմինն իրավասու գնահատականաններ տալ իրավապահների գործողություններ, ավլին, պայմաններ ստեղծել չբացահայտված գործերի բացահայտման համար. այս հարցը Գագիկ Ջհանգիրյանին ուղղվեց մի քանի անգամ ու տարբեր ձևակերպումներով:
Մարտիմեկյան հանձնաժողովի ստեղշման հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի վաղը: Մոտ 20 պատգամավոր վաղը պատրաստվում է հարցի շուրջ ելույթ ունենալ:

Ցուցադրել ավելի
Back to top button