Միջազգային

Առաջիկա օրերին կարող է որոշում ընդունվել Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու մասին

Կիևից  հետո այժմ էլ Ղրիմն է հայտնվել ուկրաինական իրադարձությունների  կիզակետում: Ինքնավարությունում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված և անկանխատեսելի: Ղրիմի գերագույն խորհրդի շենքի գլխավոր մուտքի մոտ ծածանվում է Ռուսաստանի դրոշը: Այսօր Սիմֆերոպոլում տեղի են ունենում զանգվածային հանրահավաքներ Ուկրաինայում իշխանափոխության կողմնակիցների և հակառակորդների մասնակցությամբ:

Ցուցարարների միջև պարբերաբար գրանցվում են բախումներ: Հանրահավաքներն անցկացվում են Ղրիմի Ռադայի շենքի մոտ, ինքնավարության օրենսդիրների օրակարգում այսօր տարածաշրջանի սոցիալ-քաղաքական իրավիճակի քննարկումն է: Շատերը  մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին կարող է որոշում ընդունվել Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու մասին:

Երեկ հիշեցնենք, Սիմֆերոպոլում կրկին բազմամարդ հանրահավաք էր: Ցուցարարները հայտարարում էին, որ չեն պատրաստվում ենթարկվել Ուկրաինայի նոր իշխանություններին և պահանջում էին ստորագրել փաստաթուղթ Ուկրաինայի և Ղրիմի միջև իրավասությունների տարանջատման վերաբերյալ: Ի դեպ, ուկրաինական և ռուսական մի շարք լրատվամիջոցներ այսօր գրում են, որ ռուսական թերակղզի են բերվում լրացուցիչ ռուսական ստորաբաժանումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button