ԿարևորՔաղաքական

ԱԱԽ քարտուղար.«Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հաջողության չի հասնի»

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հաջողության չի հասնի՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությունը»,-ասել է ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս ըմբռնումով է վերաբերվում այդ նախաձեռնությանը, բայց հորդորում է կառավարության անդամներին ավելի արագ աշխատել, քանի որ երկրում կան սոցիալական լուրջ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

Ազգային նավտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է նաև քաղաքական հարցերին: Մեկնաբանելով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը` նա բացառել է ՀՀ-ում Եվրամայդանի հավանականությունը: Չնայած, ըստ անվտանգության քարտուղարի` կան մարդիկ, որոնք կուզենան, որ Հայաստանում Ուկրաինայի դեպքերը կրկնվեն:

«Մենք ունենք դարանակալված թշնամի, դրա համար մեր երկրում կարևոր է կայունության ու անվտանգությւան ամրապնդումը», ասել է ԱԱԽ քարտուղարը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորներից է կարևորագույն նշանակության օբյեկտների պետական ղեկավարումը: Ու չնայած արդեն կատարվել է «Որոտան կասկադ» ՀԷԿ-ի վաճառքը ամերիկյան ընկերությանը, բայց անվտանգության խնդիր մեր երկրում չկա, ավելին, վաճառքի փաստը Բաղդասարյանը դրական է գնահատում, քանի որ վաճառքի արդյուքում 160 մլն դոլարի ներդրում է կատարվել:

Ցուցադրել ավելի
Back to top button