Քաղաքական

Քաղաքական ապաստան ստանալու դիմում-հայցը ներկայացված է, որոշում կկայցվի 3 ամսվա ընթացքում

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ անցագրային կետ էր դիմել 5 հոգուց բաղկացած ադրբեջանական մի ընտանիք` ամուսիններ և 3 երեխա, քաղաքական ապաստան հայցելով ՀՀ իշխանություններից: Նույն օրը ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց, որ հունվարի 29-ին Բագրատաշենի մաքսակետում ադրբեջանական ընտանիքը դիմել է ՀՀ իշխանություններին ապաստան հայցելու խնդրով: Որ փուլում է գտնվում հայցը, բավարարվել է արդյոք ադրբեջանցի ընտանքի խնդրանքը և ինչ ընթացակարգեր է պահանջվում` ըստ ՀՀ միգրացիոն օրենսդրության: Հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ին պարզաբանում է ներկայացրել Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային սահմանակետ դիմած Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Օրուջևը, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար արդեն իսկ դիմել է Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն ծառայություն` քաղաքական ապաստան դրամադրելու խնդրով: Դիմում-հայցը ադրբեջանական ընտանիքը ներկայացրել է 15 օր առաջ, և ըստ միգրացիոն գործակալության պատասխանատուի, սահմանաված ընթացակարգով կատարվում են տեղեկատվության ճշգրտման աշխատանքներ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` Ադրբեջանի Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը քաղաքական ապաստան խնդրելու որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո:
Չդիմանալով անմարդկային կեղեքումներին՝ Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը՝ Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:
Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը՝ Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից: Միգրացիոն գործակալության պետի տեղեկացմամբ, այժմ ըստ ընթացակարգի, հարցազրույց է անցակցվում հայցվոր կողմի հետ, տեղեկություններ է հավաքվում, կանցկացվի կրկնակի հարցազրույց, տեղեկատվությունը կամբողջացվի և 3 ամսվա ընթացքում կկայացվի համապատասխան որոշում` տրամադրել քաղաքական ապաստան թե, ոչ: Ելնելով գործի ուսումնասիրման փուլում գտնվող սաղմնային վիճակից, այլ մանրամասներ Գագիկ Եգանյանը չհայտնեց:
Միգրացիոն գործակլության պետը նկատեց, որ Օրուջևի ընտանիքի գործը չի տարբերվում նախկին դիմողների հայցերից, և 2000 թվականից ցայսօր քաղաքական ապաստան տրամադրելու խնդրով ստացել է 3000-ը դիմում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button