Միջազգային

Ռադայի պատգամավոր.Ռուսլանան կարող է դառնալ Ուկրաինայի նոր կառավարության անդամ

Ուկրաինայի նոր կառավարության անդամ կարող է դառնալ հայտնի երգչուհի և «Եվրամայդանի» կողմնակից Ռուսլանա Լիժիչկոն, հայտնել է «Բատկիվշչինա» կուսակցությունից պատգամավոր Անդրեյ Պավլովսկին, գրում է Itar-tass-ը։  «Ռուսլանային նախատեսված է ներառել նոր կառավարության կազմում՝ որպես հասարակական հատվածի ներկայացուցիչ՝ անկախ քաղաքականության դեմ իր երգերից»,- նշել է նա։

Երգչուհի Ռուսլանան, որը հայտնի է որպես «Եվրատեսիլ-2004» երգի միջազգային մրցույթի հաղթող, ակտիվորեն մասնակցել է Ուկրաինայում բողոքի ակցիային։ Դեկտեմբերի սկզբին նա նույնիսկ հրապարակայնորեն սպառնացել էր հրկիզել իրեն Մայդանում։

Ցուցադրել ավելի
Back to top button