ԿարևորՀասարակությունՏեսանյութ

«Նախնյաց մոռացված հայրենիք»-ը ցույց է տալիս, որ քաղաքակրթությունը ծագել է հայկական լեռնաշխարհում

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Քաղաքակրթությունը ծագել է հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել ողջ աշխարհում». Ռեժիսոր Արսեն Հակոբյանի «Նախնյաց մոռացված հայրենիք» ֆիլմի հիմքում գիտական այս թեզն է, որն ընդունում ու պաշտպանում են բազմաթիվ օտարազգի գիտնականներ: Ֆիլմի բյուջեն 50 հազար եվրո է: Առայժմ միայն կիրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն է խոստացել 2 միլիոն դրամ: Կարևորելով ֆիլմի քարոզչական նշանակությունը հայագետ Համլետ Մարտիրոսյանն այսօր այնուամենայնիվ նշել է.«Ֆիլմն առաջին հերթին մեզ է պետք՝ ինքնաճանաչողության համար»:

«Աստված հայկական լեռնաշխարհում արարեց համաշխարհային պատմության նախաբանը: Առասպելներում և էպոսներում, Հին Կտակարանում իսկ Հայաստանը հիշատակվում է որպես Արարատի երկիր, ավետյաց երկիր, ուր և գտնվում է դրախտը». այս խոսքերով է սկսվում ռեժիսոր Արսեն Հակոբյանի «Արարատից եվրոպա» ֆիլմը, որը պատմում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս եկեղեցաշինության ասպարեզում հայ գործիչների ունեցած նշանակալից, որոշ դեպքերում՝ առանցքային դերի մասին: Ֆիլմում հիշատակվում է նաև Լեոնարդո դա Վինչիի ՝ Հայաստան կատարած այցը, նրա նամակները Հյաստանի մասին, որոնք հեղինակները բնորոշում են որպես «հայկական նամակներ»: Իսկ այժմ ընթացքի մեջ է ռեժիսորի համանուն ֆիլմաշարի երկրորդ ֆիլմը: Այն կկոչվի «Նախնյաց մոռացված հայրենիք»:

«Այս ֆիլմում խոսվելու այս տարածքում քաղաքակրթության ստեղծման և տարածաման մասին»:

Ռեժիսորի խոսքով` ֆիլմը քարոզչական հզոր մեքենա է, այն ինչ գրվում է բազմահատոր գրքերում հաճախ տեղ չի հասնում, իսկ ընդամենը մեկ ժամանոց ֆիլմը հնարավորություն է տալիս տասնյակ գրքերի պարունակությունը ներկայացնել ու փոխանցել ավելի մատչելի լեզվով: Այն ինչ ներկայացնում է ֆիլմը գիտական հիմնավորումներով փորձում է ամբողջացնել հայագետ Համլետ Մարտիրոսյանը.«Քաղաքակրթությունը ծագել է Հայաստանում և տարածվել է ողջ աշխարհում»:

Գիտական փաստեր, որոնք, ըստ Մարտիրոսյյանի, հիմնավորում են Հայաստանը որպես համաշխարհային քաղաքակրթության օրրան թեզը: Մեջբեում ,-«Ամերիկյան ազագային ակադեմիայի գիտական ժողովածուից: Հոդվածի հեղինակներն իրականացրել են շատ ծավալուն, բայց պարզ աշխատանք. վերցրել են ողջ եվրոպայի տարածքում դամբարաններում հայտնավերված վայրի այծի ոսկորներ, ուսումնասիրել են ոսկորների թաղման ժամանակաշրջանը, քարտեզի վրա նշել են յուրաքանչյուրի տարիքը և տեղադրել ըստ հայատնաբերման վայրի ու եկել եզրահանգման». «Բեզուարյան վայրի այծի հայրենիքը հայկական լեռնաշխարհն է, որտեղից էլ տարածվել են այծի մյուս տեսակները»:

Իսկ ինչու այդքան երկար, եթե ըստ հաշվարկների` Հայաստանից Մեծ Բրիտանիա ճանապարհը մարդը քայլելով կարող էր անցնել ընդամենը մեկ տարվա ընթացքում: Մինչդեռ այդ ընթացքը տևել է 4000 տարի: Ըստ Մարտիոսյանի` խնդիրը պարզ է.«Մարդիկ այծերի հետ ոչ թե քայլելով պարզապես գնացել են, այլ իրենց ճանապարհին հիմնել են բնակավայրեր, նրանք շարժվել են դեպի եվրոպա` բնակեցնելով բազմաթիվ տարածքներ: Նման ճանապարհով քաղաքակրթական ալիքը շաժվել է նաև դեպի Արևելք»,-ասում է գիտնականը:

Այն ինչ ասում է հայ գիտնականը, պնդում են նաև օտար մասնագետները: Ըստ Մարտիրոսյանի գիտական հանրությունն այլևս անվիճելի է համարում այն, որ եղել է քաղաքակրթական մեկ օջախ, որից սկիզբ են առել մյուսները: Ըստ գիտնականի` այս ամենին պետք է գումարել ընդամենը մեկ փաստ, որը նորագույն հայտնագործությունների արդյունք է:

«Առանց ինքնաճանաչողության ինչպես անհատը, այնպես էլ ազգը ենթակա է մոլորության»,-ասում է Համլետ Մարտիրոսյանը «Արարատից եվրոպա» ֆիլմաշարի հաջորդ ֆիլմը կարևորելով ոչ այնքան այլոց ներակայանալու, որքան ինքնաճանաչողության տեսակետից: Ռեժիսոր Արսեն Հակոբյանի խոսքով` ֆիլմն ընդամենը ինքնաճանաչողության ևս մեկ հնարավորություն է, քանի որ ինչպես ասել է նշանավոր հայագետներից մեկը, եթե անգամ երեք միլիոն հայերով զբաղվենք հայագիտությամբ բաց տեղեր դարձյալ կմնան:

Ցուցադրել ավելի
Back to top button