Միջազգային

Մայդանը ձեւակերպել է ապագա կառավարության վստահության չափանիշները

Ժողովրդական վստահության կառավարության անդամներ չեն կարող լինել Ուկրաինայի հարյուր ամենահարուստ մարդկանց ցուցակի մասնակիցները եւ գործադիր իշխանության մարմինների ղեկավարները, ինչպես նաեւ նախագահի վարչակազմի աշխատողները, որոնք այդ պաշտոններն զբաղեցրել են 2010 թվականի սկզբից. ընտրության այս չափանիշներն Է ձեւակերպել ժողովրդական վստահության խումբը, տեղեկացնում է lenta.ru- ն՝ հղում անելով «Интерфакс-Украина»-ին:  Մյուս պահանջների թվում են՝ ճյուղում աշխատանքի առնվազն 7 տարվա փորձը, բացառությամբ ներքին գործերի նախարարության, Ուկրաինայի անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության, ղեկավար պաշտոններում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձը եւ մարդու իրավունքների խախտումներին մեղսակից չլինելը, ինչպես նաեւ կոռուպցիոն գործունեության մասին տեղեկատվության բացակայությունը, ասված է հայտարարության մեջ: «Մենք այս չափանիշներով կստուգենք յուրաքանչյուր կոնկրետ թեկնածուի, որին կառաջարկի նոր խորհրդարանական մեծամասնությունը: Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք Է ստանա Մայդանի հավանությունը»,- ընդգծված Է փաստաթղթում: Ինչպես լրագրողներին պարզաբանել Է ժողովրդական վստահության խմբի քարտուղարության ներկայացուցիչ Վալերի Պեկարը, այնտեղ ներկայացված են Մայդանի հանգուցային կազմակերությունները, որոնք առավել հզորներն են, հայտնիներն ու հեղինակավորները:

Ցուցադրել ավելի
Back to top button