ԿարևորՔաղաքական

Հովիկ Աբրահամյան.«Գազային հանձնաժողովը չի պատրաստվում «թաղել» ճշմարտությունը»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանանն ամեն ինչ անելու է, որ խորհրդարանում ձևավորվելիք գազային հանձնաժողովն արդյուանվետ գործի և տա հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները: ԱԺ նախագահն այս հավաստիացումն այսօր արել է հանձնաժողովի ստեղծման մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ: Հանձնաժողովը դեռ չի ստեղծվել, հարցի քվեարկությունը նախատեսվում է վաղը, Խորհրդարանականներն այսօր ավարտել են նախագծի քննարկումը:Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը կողմ են արտահայտվել խորհրդարանական բոլոր ուժերը՝ բացի «Ժառանգությունից» ու ՀԱԿ-ից: «Ժառանգության» ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, որ նախագծեին դեմ են քվերակելու, իսկ կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին թե ոչ՝ կախված է ոչ իշխանական ուժերի միասնական որոշումից: Ոչ իշխանական ուժերից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն վստահեցրել են, որ մասնակցելու են հանձնաժաղովի աշխատանքին՝ հուսալով, որ այդ մասնակցությունն ապարդյուն չի լինի: ԱԺ նախագահն էլ հորդորել է չխճճել իրավիճակը:

Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերը մտահոգված են, որ հարցերի այն շրջանակը, որը պատրաստվում է ուսումնասիրել խորհրդարանական գազային հանձնաժողովը, խիստ ընդգրկուն է և խանգարելու է հանձնաժողովին արդյուանվետ աշխատել: Մտահոգությունը մասնավորապես «Ժառանգություն» ղեկավար Ռուբեն Հակոբյանինն է:

«Դուք այնպիսի հարցեր եք դրել այստեղ, որ մի ամբողջ գումարումը չի բավականացնի դրանք ուսումնասիրելու համար»:

«Ժառանգությունը» վստահ գիտի, որ հանձնաժողովի ստեղծման մասին որոշման նախագծին դեմ են քվեարկելու, իսկ մասնակցելո՞ւ են դրա աշխատանքին, թե՞ ոչ՝ առայժմ չգիտեն. կախված է ոչ իշխանական ուժերի ընդհանուր քննարկումից: ՀՅԴ-ն լիարժեք մասնակցելու է հանձնաժողովին աշխատանքին՝ վստահեցրեց խմբակցության ղեկավարը, փորձելու է օգտագործել սա որպես հնարավորություն , տարաձայնություններ ունենալու դեպքում հատուկ կարծիք է ներկայացնելու:

«Մենք մեր աշխատանքի արդյուքներն ամփոփելու ձևերը գիտենք: Եթե տեսնենք, որ հանձնաժողովի եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը, ինչ-որ բան կոծկելու նպատակ ունի, ապա հատուկ կարծիքով հանդես կգանք»:

Ձևավորվելու դեպքում այս հանձնաժողովն առաջինը կլինի այս գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում: Ինչ որ-ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն ներկայացնելու իրավասությամբ ժամանակավոր հանձնաժողով ունենալու խորհրդարանական լիազորությունը պետք է իրացվի ՝ համոզված է դաշնակցական պատգամավորը:

«Այո, սա կարևոր լծակ է, որը պետք է օգտագործվի: Եթե մենք կարողանանք սրան միս ու արյուն տալ, շունչ հաղորդել, կհասկանան , որ խորհրդարանի հետ պետք է հաշվի նստել: Ամենակրևոր խնդիրը հակակշռելիությունը օրենսդիրի ու գործադիրի միջև ապահովելն է»:

ԲՀԿ-ի համար երկրորդական է հարցը, թե ինչու խորհդարանական մեծամասնությունը մերժեց փոքրամասնության առաջարկն ու որոշեց ինքը նախաձեռնել հանձնաժողովի ստեղծումը: Ընդդիմությանն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, պետք է հետաքրքրեն միայն այն հարցերը, որոնց պատասխասնները ոչ իշխանական ուժերն ուզում են ստանալ:

«Եթե կարողանան այդ խնդիրները լուծել, շատ լավ, բայց եթե չի ստացվի, ապա որևէ մեկը կաշկանդված չէ իր ներկայացուցչին հետ կանչել այդ հանձնաժողովից»։

ԲՀԿ-ի համար սկզբունքային էր հանձնաժողովի գործունեության ժամկետի հարցը: Խմբակցությունը կարծում էր, որ մինչև նոյեմբեր ժամկետը երկարաձգված է: Մեծամասնությաննն այս առարկությունը հաշվի է առել՝ համաձայնելով, որ գազային հանձնաժողովը կգործի և եզրակացություն կներկայացնի մինչև գարնանային նստաշրջանի ավարտը:

ՀԱԿ-ի հիմնական առարկությունը դռնփակ նիստերին էր վերաբերում: Այս հարցում մեծամասնությունը փոխզիջման չի գնացել և շարունակում է կարծել , որ բաց նիստերը հանձնաժողովի աշխատանքը տանելու են ոչ թե մասնագիտական քննարկումների, այլ շահարկումների դաշտ: Շահարկումների փաստարկն անընդունելի է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար:

«Այն հանձնաժողովը, որը դուք ուզում եք ստեղծել, փաստորեն պետք է զբաղված լինի ճշմարտության թաղումով»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն իր ելույթում այդպես էլ չհստակեցրեց , թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը: Իսկ արտահերթ ելութով ամբիոնին մոտեցած ԱԺ նախագահը վստահեցրեց. ամեն ինչ անելու է , որ հանձնաժողովն արդյունավետ աշխատի ու տա հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները:

«Մեր գործընկերները խճճելու մեծ վարպետ են: Նախ ասեմ, որ մենք թաղելու վարպետ չենք, ոչ է, թաքցնելու վարպետ ենք: Ընդհակառակաը , տրամադրված ենք, որ հանձնաժողովը լուրջ աշխատի և տա հանրությանը հետաքքրող բոլոր հարցերի պատասխանները»:

Հիշեցնեմ, մեծմասնության հեղինակած նախագծով առաջարկվում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը մինչև գարնանային նստաշրջանի ավարտը կզբաղվի գազամատակարման ոլորտի խնդիրների ուսումնասիրությամբ: Ուսումնասիրության հիմնական թեմաները լինելու են 2011-ից 2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձեւավորման օրինականությունն եւ չափի հիմնավորվածությունը, , «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալում հայաստանյան բաժնեմասի գնահատման գործընթացը, նաև ոլորտում սպառողների շահերի պաշտպանության վիճակն ընդհանրապես:

Ըստ նախագծի՝ հանձնաժողովն ունենալու է 10 անդամ, դրա կազմում ընդգրկվելու են 4 պատգամավոր «Հանրապետական» խմբակցությունից, 2-ը  ԲՀԿ-ից եւ մեկական պատագամավոր՝ մյուս խմբակցություններից: Որոշման նախագիծը խորհրդարանը կքվերակի վաղը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button