Միջազգային

Էրդողանը որդին չգիտի ինչ անել «մնացած» 30 մլն եվրոն. հրապարակվել է նրանց հեռախոսազրույցը

Հերթական աղմկահարույց պատմությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանի անվան շուրջ. Նախօրեին Youtube պորտալում զետեղվել են Էրդողանի ևն նրա որդու հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք արվել են անցած տարվա դեկտեմբերի 17-ին և 18-ին:

Պաշտոնյա հայրը Բիլալ Էրդողանին տեղեկացնում է սկիզբ առած հակակոռուպցիոն գործողության մասին և հանձնարարում զրոյացնել տանն առկա կանխիկ գումարը: Հրապարակված հաջորդ հեռախոսազրույցում որդին հորը տեղեկացնում է հանձնարարությունը հաջող կատարելու մասին՝ նշելով, որ գումարի մեծ մասն ինքը հանել է տնից, մնացել է 30 միլիոն եվրո:

Այսօր Թուրքիայի վարչապետի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Յութուբի ձայնագրությունը կեղծ է, տեղի ունեցածը նենգ շանտաժ, և վարչապետի դեմ կեղտոտ դավադրության հեղինակները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հիշեցնենք, անցած տարեվերջին Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալուի մեջ ներքաշված են էրդողանի, նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ: Վարչապետ Էրդողանը համարում է, որ Թուրքիայում գործում է պետություն պետության մեջ՝ նկատի ունենալով երկրի գործող կառավարության համար թշնամական՝ գյուլենական շարժումը, որի առաջնորդն է ամերիկաբնակ, ազդեցիկ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Թուրքիայում մարտի 30-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնց համատեքստոմ կրքերն այս երկրում էլ ավելի են բորբոքվում:

Ցուցադրել ավելի
Back to top button