Հասարակություն

Գյուղնախարարը Շիրակի մարզում էր

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Շիրակի մարզ

Աշխատանքային այցով այսօր Շիարկի մարզում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի առաջին կանգառը մարզպետարանում էր, որտեղ անցած տարվա ձեռքբերումներն ու թերացումներն էին ամփոփում մարզխորհրդի նիստում:

Սերգո Կարապետյանը  «Գյուղատնտեսական նվաճումների»  ոսկե մեդալով է պարգեւատրել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին ,  գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյնաին եւ Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանին:  Մարզի գյուղատնտեսության մի շարք առաջավորներ էլ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

Ցուցադրել ավելի
Back to top button