Հասարակություն

Տաքսու վարորդները պահանջում են լուծել կայատեղերի հարցը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Տաքսու վարորդները կրկին բողոքում են կայանատեղերի բացակայության և տուգանքների դեմ: Իրենց մտահոգություններով այսօր նրանք կիսվեցին լրագրողների հետ և հայտնեցին հետագա մտադրությունների մասին:

Տաքսիտները նորից դժգոհում են, այս անգամ տեսախցիկներից, կարմիր գծով նշված գոտիներից և կայանման հատուկ վայրերի բացակայությունից: Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Մկրտիչ Մուրադյանը նշեց, որ այս պայմաններում տաքսու վարորդները չեն կարող ապահովել իրենց գործունեությունը:

Ըստ բանախոսի, շատ հաճախ տաքսու վարորդները այս կամ այն պատճառով կայանում են այն վայրերում, որտեղ կայանելը կամ արգելված է, կամ էլ վճարովի կայանատեղերում: Այդ փաստերը արձանագրվում են տեսախցիկներով:

Հաշվի առնելով տաքսիների առանձնահատկությունները, Ավտովարորդների պաշտպանության լիգան մտադիր է դիմել պատկան մարմիններին, իսկ անհրաժեշտության դեպքում անցկացնել նաև բողոքի ակցիաներ, հատկապես խոշոր տուգանքների դեմ: Մկրտիչ Մուրադյանը բողոքեց և դատարաններում իրենց հայդամիմների քննարկման անհարկի քաշքշուկի դեմ:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահը նշեց, որ տեսախցիկների առկայությունը թեպետ զգալի կանոնակարգել է երթևուկությունը, այնուամենայնիվ դժվարացրել են տաքսիստներիի աշխատանքը:

Ցուցադրել ավելի
Back to top button