Միջազգային

Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի ՆԳ նախարարությունն հետախուզում է հայտարարել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, մեղադրելով վերջինիս խաղաղ ցուցարարների սպանության մեջ:  «Լենտա.ռու» կայքի փոխանցմամբ, ասված է երկրի ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ավակովի խոսքերով, նախագահի գտնվելու վայրն անհայտ է: Միաժամանակ, հաստատված է փաստն այն մասին, որ Յանուկովիչը հրաժարվել է պետական պահպանությունից: Վերջին անգամ Յանուկովիչին տեսել են փետրվարի 23-ի լույս գիշերը Բելբեկի օդանավակայանի ճանապարհին:

Վերջին մի քանի օրերի ընթացքում լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվությունն այն մասին, թե Յանուկովիչը երկիրը լքելու փորձեր է կատարում: Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը, մասնավորապես, գրել էր, թե Յանուկովիչն իր մերձավորների հետ գտվում է Մոսկովյան պատրիարքարանի ենթակայության տակ գտնվող վանքերից մեկում:

Փետրվարի 22-ի լույս գիշերը Վիկտոր Յանուկովիչը լքել էր մայրաքաղաք Կիևը և մեկնել Խարկով, որտեղ մասնակցելու էր Ուկրաինայի հարավային-արևելյան մարզերը ներկայացնող խորհրդարանականների համագումարին, սակայն միջոցառմանն այդպես էլ չէր նեկայացել: Դրանից հետո, երկրի ՆԳՆ տվյալներով, Յանուկովիչը մեկնել է Դոնեցկ, որտեղ մասնավոր ինքնաթիռով փորձել է դուրս գալ երկրից, սակայն նրա թռիչքը խոչընդոտել են սահմանահները:

Այս ընթացքում նախագահը հասցրել է կարճ տեսաուղերձով հանդես գալ և նշել, թե ինքը շարունակում է մնալ Ուկրաինայի նախագահի պաշտոնում և Գերագույն Ռադայի կողմից իրեն իշխանությունից հեռացնելու մասին որոշումն անօրինական է:

Ցուցադրել ավելի
Back to top button