Միջազգային

«Սոչի 2014» 22-րդ խաղերը՝ արդեն պատմություն

Փետրվարի 23-ին Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում տեղի է ունեցել XXII ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանում կայացած «սպիտակ» Օլիմպիադան տեւել է 17 օր, որի ընթացքում Ռուսաստանի հավաքականը դարձել է առաջատար ինչպես օլիմպիական ոսկու, այնպես էլ մեդալների ընդհանուր թվի առումով:

ՌԴ թիմը նվաճել է  33 մեդալ՝ 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե: Ռուս մարզիկները երբեւէ պատմության մեջ այդքան մեդալ չէին նվաճել, գրում է newsru.com-ը: Հաջորդ ձմեռային Օլիմպիադան տեղի կունենա Հարավային Կորեայում 2018 թվականի փետրվարի 18-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button