Միջազգային

Ուկրաինայի նախագահի ամենահավանական թեկնածուն Արեւմուտքի համար Յուլիա Տիմոշենկոն է

Մայդանի հաղթանակից հետո Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» դարձել է Ուկրաինայի առաջատար քաղաքական ուժը: Այժմ հենց նախկին վարչապետն ունի ապագա նախագահը դառնալու բոլոր շանսերը: Յանուկովիչի հեռանալուց հետո Տիմոշենկոյի մարդիկ են ստանձնել երկրի հանգուցային պաշտոնները: Մասնավորապես, նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Ալեքսանդր Տուրչինովը՝ նարնջագույն թագուհու մերձավոր դաշնակիցը, Արսենի Յացենյուկը վարչապետի աթոռի հիմնական հավակնորդն է, Արսեն Ավակովը՝ Տիմոշենկոյի ևս մի թիմակից ներքին գործերի նախարարությունն է գլխավորում:

Կոմերսանտը գրում է, որ Արևմուտքը նույնպես ամենայն հավանականութամբ Ուկրաինայի ապագա նախագահին պատկերացնում է ի դեմս Տիմոշենկոյի: Համենայն դեպս, նրա ազատ արձակումը ողջունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, իսկ Եվրախորհրդարանի նախագահը տեղի ունեցածն անվանել է պատմական պահ Ուկրաինայի և Եվրոպայի համար: Տիմոշենկոյի հետ հեռախոսազրույց են ունեցել ընդլայնման հարցերով եվրահանձնակատարը, Գերմանիայի կանցլերը: Ի դեպ, առաջիկակյում կայանալու է Տիմոշենկոյի և Մերկելի հանդիպումը:

Ցուցադրել ավելի
Back to top button