Տնտեսական

ԿԲ.«Միասնական արժույթին անցնելու հետ կապված խոսակցություններ անգամ սաղմնային վիճակում չկան»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կենտրոնական բանկի կանխատեսումներով, 2014 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմելու է չորս տոկոս, հայտարարվածի սահմաններում է լինելու նաև համախառն ներքին արդյունքի աճը՝ գտնվելու է 5,4-6,1 տոկոսի շրջանակներում: Կանխատեսումներն այսօր լրագրողներին է ներկայացրել ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը: Թե որքա՞ն կկազմի գնաճը, երբ ՄՄ-ին անդմակցելուց հետո որոշ ապրանքատեսակներ թանկանան, գլխավոր դրամատանը չեն պարզաբանել՝ դեռ բանակցություններ են ընթանում պատճառաբանմամբ:

ԿԲ խորհրդի անդամ, Դրամավարկային և արժութային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Ստեփանյանը հավաստիացրել է, որ միասնական արժույթին անցնելու հետ կապված խոսակցություններ սաղմնային վիճակում էլ չկան: Մեկ այլ վստահեցում էլ հնչեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերի ն ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ով հայտարարել է, որ «ՄՄ-ին անդամակցելը չի նշանակում,որ հարևան երկրների ու հատկապես Վրաստանի հետ ունեցած հարաբերությունները փոխվելու են»:

ՄՄ անդամակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի ղեկավարներն անդրադարձել են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու թեմայով այսօր տված հարցազրույցին:

 

2014-ին արտաքին աշխարհում տնտեսական միտումները խոստումնալից են, հացահատիկն առատ է, նավթի ու մետաղների շուկայում էլ գնաճ չի նկատվում: ԿԲ նույնպես լավատես են՝ արտաքին հատվածից գանճային ճնշումներ չեն ակնկալվում, ներքին տնտեսությունում՝ արտահանման տեմպերի աճ է ակնկալվում: Տարեվերջին արդեն գնաճը կլինի հայտարարվածի սահմաններում: ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյան.

«Մեր կանխատեսումների համաձայն, և մասնավոր սպառումը, և մասնավոր ներդրումները այս տարի արագանալու են՝ հասնելով հինգից ավել տոկոսի: Դրա ներքո արտահանումը և ներմուծումը պահպանելու են իրենց աճի տեմպերը, արտահանումն ավելի շատ: Մասնավոր տրանսֆերտները ակնկալու ենք, որ կպահպանվեն: Մենք կանխատեսում ենք, որ 12-ամսյա գնաճը շարունակելու է նվազել և մոտենալով մեր նպատակին՝ չորս տոկոսին, ապա երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը նույնիսկ նկազելու է, տարեվերջին մոտենալու է չորս տոկոսին: ՀՆԱ- ի աճը կանխատեսում ենք, որ 2014-ին կգտնվի 5,4-6,1 տոկոսի շրջանակներում: Միջին ժամկետ հատվածում կկայունանա իր բնականոն մակարդակի մոտ»:

Այս տարվա հունվարից ՌԴ միգրացիոն ծառայությունը խստացրեց օտարեկրյա քաղաքացիների մուտքը այդ երկիր, իսկ սա նշանակում է , որ Ռուսաստան մեկնող հայերի մի մասն էլ է խնդիրներ ունենալու, սա էլ իր հերթին է նշանակում՝ մի մասը արտագնա աշխատանքի չի մեկնի: Տրամաբանորեն ՌԴ-ից սպասող տրասնֆերտները ոչ թե պետք է ավելանան, այլ ընդհակառակը՝ նվազեն: ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը նկատում է՝ այս տարվա հունվարին ու փետրվարի առաջին կեսին տրանսֆերտների աճի տեմպը դեռ նույնն է:

«Ես հուսով եմ, որ այս իրավիճակը, որը որ կա՝ միգրացիոն քաղաքականության հետ կապված, որոշակիորեն կփոփոխվի, որովհետև դրա հետ կապված որոշակի բանակցություններ են ընթանում: Կարծում եմ, որ մենք էական նվազում չենք ունենալու: Բոլոր դեպքերում մենք մի փոքր ավելի զգույշ ենք գտնվել և 7-9 տոկոս կկազմի տրասնֆերտների աճը 2014թ-ին»:

ՄՄ-ին անդամակցելուց հետո շուրջ 900 անուն ապրանքների գների բարձրացման հետ կապված գլխավոր դրատանը դեռ կանխատեսումներ չեն անում՝ դեռ բանակցություններ են ընթանում պարտճառաբանությամբ: Գրեթե նույնպիսի պատասխան տվեց նաև ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Մաքսատուրքերի բարձրացման, գնաճի հետ կապված վերլուծություններ իհարկե կան, սակայն, Հայաստանը բանակցային փուլում է և ցանկացած հայտարարություն կարող է նաև ի վնաս աշխատել: Մի բան, սակայն, հստակ է, բայց ոչ մաքսատուրքերի մասով, այլ՝ միասնական ռուբլու գոտի մտնելու: ԿԲ խորհրդի անդամ, Դրամավարկային և արժութային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Ստեփանյանն է հավաստիացնում.« Միասնական արժույթին անցնելու հետ կապված խոսակցություններ նույնիսկ սաղմնային վիճակում չկան»:

Ֆինանսների նախարարի տեղակալ, Մաքսային և հարկային, Մակրոտնտեսական քաղաքականության և Մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Սուրեն Կարայանի փոխանցմամբ, ՄՄ Մաքսային օրենսգիրքն ըստ էության գրեթե չի տարբերվում ՀՀ մաքսայի օրենսգրքից, որոշակի տարաբերություններ, այդուհանդերձ կան, դրանք վերաբերում են մաքսային միջնորդներին, մաքսային փոխադրումերն իրականացնողներին, մաքսային ռեժիմների որոշման կանոններին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերի և ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ՄՄ-ին անդամակցելը չի նշաակում, որ հարևան երկրների ու հատկապես Վրաստանի հետ ունեցած հարաբերությունենրը փոխվելու են: «Վրաստանի հետ մենք ունենք Ազատ առևտրի համաձայնագիր, ՄՄ դրույքաչափերը կիրառվելու են, բայց ոչ Վրաստանի հետ»:
«Եթե որևէ Մաքսային միության անդամ երկիր որևէ երկրի հետ ունի ազատ առևտրի համաձայնագիր, ապա ազատ առևտրի համաձայնագիրը գործում է: Այլ հարց է, որ դրա արդյունքում մաքսատուրքերի չափով կորուստը կարող է ազդեցություն ունենալ հետագայում ընդհնաուր կաթսայից Հայաստանի համամասնության որոշող մասը որոշելու համար»:

Այսօր հարցազրույց է տվել ու Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու շուրջ իր դիտարկումներն է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ցանկալի է, որ անդակացությունը ՄՄ ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնետսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բանկիչների համար»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը հարցազրույցին դեռ ծանոթ չէր, սակայն, անդրադառնալով հարցին,թե Հայաստանը շտապում է միանալ ՄՄ, նշեց.« Այն ոլորտում, որը որ մեր՝ ֆինանսների նախարարության իրացասության ներքո է ես կարող եմ ձեզ վստահորեն ասել, որ մենք շտապելու ոչ մի խնդիր չունենք, բոլոր միջոցառումներն իրականացնում ենք և այն ժամկետները, որ նշված է Ճանապարհային քարտեզում, մենք ամբողջովին կարող ենք մի քիչ էլ ավելի շուտ իրականացնել, այստեղ ոչ մի հարցում ոչ մի մասով մենք չենք տուժելու»:

Ցուցադրել ավելի
Back to top button