ԿարևորՍպորտ

Ծաղկաձորում մեկնարկեցին Համահայկական ձմեռային առաջին խաղերը (լրացված, ֆոտո)

(լրացված ժամը 22.33)

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ծաղկաձոր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերիբացման արարողությանը:

Նախագահը ողջունել է ձմեռային խաղերի մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ իր 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան և ընդգծել է, որ այսօր վստահությամբ կարելի է փաստել՝ համահայկական խաղերը կայացել են: «Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այդ խաղերն ամրապնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այդ խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, և ժամանակակից աշխարհում այս հանգամանքը չափազանց կարևոր է»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով մասնակիցներին արդար մրցակցություն, թեժ պայքար ու մարզական հաջողություններ և համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարել բացված:
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ծաղկաձոր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Փետրվարի 24-ից մինչեւ մարտի 2-ը Ծաղկաձորը կընդունի ավելի քան 18 պետությունների շուրջ 300 մարզիկների: Խաղացանկում ընդգրկված մարզաձևերից երեքը՝ դահուկ, լեռնադահուկ և սնոուբորդ կանցկացվի Ծաղկաձորում, իսկ հոկեյ մարզաձևը՝ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խաղերի բեմադրող ռեժիսորը Ռուբեն Հովհաննիսյանն է, ռեժիսորը Հրաչ Քեշիշյանը, նկարիչ ձևավորողը Բագրատ Դիվանյանը: Խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողությունները ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն հեռուստաընկերություններով:

Ներկայացնենք «Ռադիոլուր»-ի 20.00-ի թողարկումից հատված:

Ցուցադրել ավելի
Back to top button