Միջազգային

ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինայի նոր կառավարությանը տրամադրել 20 մլրդ եվրո բարեփոխումներ իրականցնելու համար

Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի նոր կառավարությանը տրամադրել 20 մլրդ եվրո բարեփոխումներ իրականցնելու համար` հայտարարել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը: Նա նաև նշել է, որ Եվրամիության օգնությունն ուղղված կլինի երկրի ապագայի համար տնտեսական լավագույն պայմանների ստեղծմանը և Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման նախապատրաստմանը: Բրոկը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում արագ կձևավորվի նոր կառավարություն, որը կիրականացնի բոլոր անհրաժեշտ բարեփոխումները:

Բրոկի գլխավորած Եվրախորհրդարանի պատվիրակությունը հանգստյան օրերին Կիևում էր, Գերագույն Ռադայի պատգամավորների հետ քննարկելու Ճգնաժամից դուրս գալու համար երկրին տրամադրվելիք օգնության հարցը: Նախօրեին Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ Ուկրաինայի տնտեսությունն աղետալի վիճակում է և գանձապետական հաշվին միջոցներ չկան: Նշենք, որ նաև այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդարանի հերթական նստաշրջանը, որի մասնակիցները կքննարկեն ուկրաինական ճգնաժամը:

Ցուցադրել ավելի
Back to top button