ԿարևորՀասարակություն

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԳԴՀ նախագահին

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննիսյանին ընդունել է երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: «Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ՝ Նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննեսյանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական և մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Շնորհավորելով դեսպանին Նախագահ Գաուկը հույս է հայտնել, որ Վահան Հովհաննեսյանն իր փորձը և գիտելիքները կներդնի՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը վստահեցրել է, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button