Միջազգային

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ փետրվարի 21 — ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված համաձայնագիրը պետք է իրականացնել հնարավորինս արագ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին , հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին:

 Աղբյուրը նշել է, որ փետրվարի 22 – ի գիշերը տեղի ունեցած Պուտինի հեռախոսազրույցը Օբամայի հետ «կառուցողական » է եղել: «Երկու կողմերն էլ ցանկություն են միմյանց հետ ինչպես նաեւ եվրոպացիների հետ կապի մեջ մնալ», — ասել է աղբյուրը:

Ցուցադրել ավելի
Back to top button