Հասարակություն

Որո՞նք են պոետ դառնալու նախապայմանները` ըստ Վահրամ Սահակյանի

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

«Ես իմ անկյունից». Այսպես է կոչվում գրող, թատերագիր ու բանաստեղծ Վահրամ Սահակյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն, որը լույս է տեսել մոտ մեկ ամիս առաջ: Գրքում ընհդգրկված են հեղինակի տարբեր տարիների ստեղծագործությունները: Վահրամ Սահակյանն իր այս նոր գրքով ընթերցողներին հրամցնում է մի գրականություն, որն այլ ժանրից է: Բայց ոչ ժամանակակից, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շետում է Սահակյանը ու մի քանի բառով նկարագորւմ արդի ժամանակաից գրականությունը «Նոր սերունդը ընթերցողին առաջարկում է բառերի կույտեր, պաթետիկ մարդուն լացացանելու, խղճահարություն առաջացնելու, նվասատացնելու գրականությունը, իսկ ամենակարևորը նրա Ֆեյսբուքյան նկարը պետք է լինի ծխի քուլաների մեջ, որը խորհրդանշի պոետի կերպարը»:

«Եթե կա գիրք նվիրելու օր, ապա պետք է լինի գիրք գնելու օր, այս ավադույթը այդպես էլ չվերկանագնվեց»,-ասում է թատերագիր, բանաստեղծ Վահրամ Սահակյանը: «Բանաստեղծությունների միջոցով ընթերցողներին լացացնելու ցանկություն չունեմ, ինչպես ընդունված է մեր օրերում, պարզապես լռելու իրավունք չունեի ու ներկայացրել եմ իմ ասելիքը»,-«Ռադիոլուր»-ին պատմում է Վահրամ Սահակյանը: Զրուցի թեմայի հիմքում Սահակյանի նոր գիրքն է` հայ ժամանակակից գրականությունը: «Այսօր ինքնագործունեությամբ զբաղվողների թիվն օր-օրի մեծանում է: Նրանք ստեղծում են պաթետիկ ու մարդուն լացացանելու,խղճահարություն առաջացնելու,նվաստացնելու գրականություն, այլ կերպ ասած` նրանց գրվածքներում չկա իմաստ, հանգավորում… մի խոսքով, բառերի մի ամբողջ շարան»:

«Ես իմ անկյունից» բանաստեղծությունների ժողովածուին Վահրամ Սահակյանն ասում է, որ այն ինչ նա առաջարկում է ընթերցողին որպես գրականություն, դա արդեն այլ ժանրից է, ու հորդորում է բոլորին իրեն հարց չտալ, թե որտեղից կարող են ձեռք բերել գիրքը .«Գիրքը վաճառվում է գրախանութներում, չնայած կողմնակից կլինեմ, որ գրքերը վաճառվեին դեղատան`որպես հոգու դեղամիջոց»:

Ցուցադրել ավելի
Back to top button