ԿարևորՄիջազգային

Յուլիա Տիմոշենկոն ազատ արձակվեց

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այսօր ազատ է արձակվել բանտից: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը` հղում անելով քաղաքական գործիչ Նատալյա Լիսովային:

Տիմոշենկոն իր պատիժը կրել է Խարկովում: Ազատ արձակվելուց առաջ նախկին վարչապետը բուժվել է 5-րդ քաղաքային հիվանդանոցում: Հիշեցնենք, որ փետրվարի 22 — ին Գերագույն Ռադան որոշում էր կայացրել ազատ արձակել Տիմոշենկոյին: Պատգամավորները կողմ էին քվեարկել ապաքրեականացնելուն այն հոդվածը, որով դատապարտվել էր էքս վարչապետը: Այս փոփոխությունները պետք է ստորագրեր երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, սակայն նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարության նախկին ղեկավարը 2011 թ.-ին դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button