ԿարևորՄիջազգային

Յանուկովիչը չի պատրաստվում հրաժարական տալ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի պատրաստվում հարաժարակ տալ: Ինչպես հաղորդում է УНИАН, այդ մասին հայտնել է նրա խորհրդական Աննա Գերմանը: Երկրում տեղի ունեցող միջոցառումները նախագահ Յանուկովիչը հեղաշրջում է անվանել: Բացի այդ, Ուկրայինայի նախագահը տեսաձայնագրվել է, եւ ավելի ուշ կներկայացվի հանրությանը:

«Ես ամեն ինչ անում եմ, որ երկրում արյունահեղություն չլինի: Այժմ ինձ տեղեկություններ են հասնում մարդկանց հետապնդումների մասին: Ես փորձում եմ պաշտպանել մարդկանց, ովքեր հետապնդվում են աշխատանքի գնալիս, ճանապարհին, դպրոցում եւ փորձելու եմ կանխել հետագա արյունահեղությունը: Ինձ փորձում են ահաբեկել եւ բերել նրան, որ ես ինքնակամ հրաժարական տամ, բայց ես չեմ պատրաստվում հրաժարական տալ», — Յանուկովիչի խեսքերն է մեջբերում Գերմանը:

Այսօր կեսօրին`ելույթ ունենալով Խարկովի ուկրաինական ՅուԲիԱռ հեռուստաընկերությամբ, Յանուկովիչը հայտարարել է, որ մտադիր է «ավազակներից» պաշտպանել իր քաղաքացիներին եւ կանի ամեն ինչ հետագա արյունահեղությունը կանխելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button