ԿարևորՀասարակություն

Երևանում բացվել է «Սիանս Պո Արմենիա» ուսումնական հաստատությունը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և ֆրանսիական «Էքս-ան-Պրովանսի Սիանս պո» քաղաքագիտության ինստիտուտի համագործակցության արդյունքում Երևանում բացվել է Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատությունը, որի պաշտոնական բացման արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպան Անրի Ռենոն, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Սիանս Պո Արմենիան հավակնում է դառնալ միջազգային ասպարեզում ճանաչված հաստատություն, որն իր ծառայությունը կմատուցի ոչ միայն հայ ունկնդիրներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին՝ ֆրանսերենով և անգլերենով:

Նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ իրադարձություն է, ըստ էության, այն առաջինն է ԱՊՀ տարածքում: Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատությունը ստեղծվել է Հայաստանի հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և ֆրանսիական Էքս-ան-Պրովանսի Սիանս պո քաղաքագիտության ինստիտուտի համագործակցության արդյունքում: «Սիանս Պոն» աշխարհում մեծ հեղինակություն ունի և նրա կրթական բարձր մշակույթը փորձ է արել ներմուծել Հայաստան: Հայաստանի Կառվարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյան տեղեկացմամբ` դասավանդման համար ընտրվել է արտասահմանյան լավագույն պրոֆեսորադասախոսական կազմը, ինչը կրթության բարձր մակարդակի կարևորագույն երաշխիքներից մեկն է:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպան Անրի Ռենոյի բնորոշմամբ` հայ-ֆրանսիական հարաբերություններում Սիանս Պո Արմենիան նոր փուլ է նախանշում: Դեսպանի խոսքով` սա տեսական և գործնական մոտեցումների գերազանց համադրում է, որի արդյունքում հաստատաության շրջնավարտներ հետագայում կարող են դրսևորվել որպես լավ մասնագետներ՝ պետական կառավարման ամենատրբեր ոլորտներում: «Գնդակն այժմ ձեր դաշտում է, խաղալու հերթը ձերն է»,-նկատեց ֆրանսիացի դիվանագետը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ կառավարման ակադեմիայի խորքային բարեփոխումների ծրագիրը մենկարկել է երկու տարի առաջ հանրապետության նախագահի հանձնարարարկանով՝ հաշվի առնելով փաստը, որ երկրում իրականացվող բարեփոխումների հավակնոտ ծրագրերը պահանջում են նաև լուրջ կառավարիչներ: Վերջինների ուսուցման և վերապատրաստաման տեսանկյունից կարևորվեց մասնավորապես ՀՀ կառավարման ակադեմիայի դերը:

«Մենք անմիջապես ձեռնամուխ եղանք ակադեմիայի պայմանների բարելավմանը: Մեկ տարի հետո ակադեմիան կտեղափոխվի նոր շենք»:

Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ, մեկնարկում է մեծ ծրագիր, որի շրջանակներում Սիանս Պո Արմենիայի ունկնդիրները հնարավորություն կստանան անվճար ուսումնական պրակտիկա անցնել ֆրանսիական տարբեր հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ անցնել տեղի կրթական հաստատություններում: Սիանս Պո Արմենիայի 8 ունկնդիրներ արդեն իսկ հաջորդ տարի կարող են օգտվել այս հնարավորություններից:

Ցուցադրել ավելի
Back to top button