Տնտեսական

ՏՄՊՊՀ-ն կփորձի զսպել մրցակցային չարաշահումները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն կփորձի զսպել խոշոր տնտեսավարողների կողմից մրցակցային չարաշահումները և կենտրոնացվածությունը: Հավաստիացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ այսօր հրավիրված աշխտանքյաին քննարկման ժամանակ: Վերջինիս խոսքով մանրածախ առևտրի ոլորտում խոշորացումն իր ազդեցությունը թողնում է փոքր տնտեսավարողների վրա, ինչն էլ հակամրցակցային դաշտ է ստեղծում։ Աշխատանքային քնանրկմանը ներկա էին նաև ՀԿ ներկայացուցիչները, որոնք իրենց դիտարկումներն են ներկայացրել գործարար աշխարհում ստեղծված հակամրցակցային պայմանների վերաբերյալ: Մասնավորապես Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի ղեկավար Ալեքսան Քարադանյանը նշել է, որ Հայաստան ժամանած գործարարները դժվարությամբ են հարմարվում խիստ սահմանափակ հայկական շուկային: Վերջինս մեծ հույսեր էկապում ռուսական շուկայի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button