Մշակույթ

«Տարվա արտասահմանյան բեսթսելերը» ադրբջանցի գրողի «Քարե երազներ» վեպն է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանյան յոթ գրախանությներում իրակացված ուսումնասիրությունների հիման վրա «Արմենպրես» լրատվական գործակալությունն արդեն մեկ տարի ամփոփում ու ներկայացնում է շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված գրքերի սանդղակը: Գործակալությունում այսօր ամփոփվել է բեսթսելերների ցանկը վերջին մեկ տարվա կտրվածքով: Ամենատարբեր անվանակարգերում հաղթողներն արժանացել են «Արմենպրես» լրատվական գործակալության պատվոգրերին:

Գրքի շուկայում տիրող իրավիճակը հասկանալու նպատակով «Արմենպրես» գործակալությունը մոտ մեկ տարի առաջ նախաձեռնեց «երևանյան բեսթսելեր» նախագիծը, որի շրջանակներում երևանյան յոթ գրախանութներում իրականացված ուսումնասիրուրյունների հիման վրա ամփոփվում ու ներկայացվում է ամենաշատ վաճառված գրքերի սանդղակը շաբաթվա կտրվածքով: Գործակալության տնօրեն Արամ Անանյանն այսօր վստահեցրեց, որ նախագիծը բավականաին ջերմ արձագանք է գտել ու կարծեք, լավ ավանդույթ է դառնում:

«Արմենպրես» գործակալությունն ամփոփվել է բեսթսելերների ցանկը վերջին մեկ տարվա կտրվածքով: Ամենատարբեր անվանակարգերում հաղթողներն այսօր արժանացան գործակալության պատվոգրերին: Եվ այսպես՝ «Ժամանակակից հայ հեղինակ» անվանակարգում հաղթողը Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գիրքն է, «Տարվա արտասահմանյան բեսթսելերը» ադրբջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպն է: «Տարվա ամենապահանջված թարգմանություն»՝ Հովհաննես Այվազկշյանի թարգմնանությամբ լույս տեսած Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» գործը:

Բեսթսելերների տարվա հրատարակիչ է ճանաչվում «Անտարեսը», «Տարվա մանկակակն ստեղծագործություն մայրենի լեզվով» անվանակարգում հաթողը Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» ստեղծագործությունն է , «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան և արջը. Առաջին հանդիպումը» տարվա ամենապահանջված թարգմանական մանկական ստեղծագործությունն է: Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն «Արմենպրես» -ի նախաձեռնությունը ողջունում է՝ նշելով , որ այն մասամբ լուծում է նաև ստվերում մնացած հայ ժամանակակաից գրողներին ավելի ճանաչելի դարձնելու խնդիրը:

Ըստ ԳՄ նախագահի ժամանակակից հայ գրողն արհամարհված վիճակում է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի գոնե ամենատաղանդավորներն ու նրանց գործերը ներկայացվեն հանրությանը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button