ԿարևորՏնտեսական

Վարչապետ.«Ռեֆորմները ցավոտ են, բայց` անհրաժեշտ»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը, ՀՀ Աշխատանքի ու սցոիւալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման և ֆիանսնական տնտեսական զարգացման համար ծրագրերի աջակցությամբ այսօր կազմակերպել էր « Նոր կենսաթոշակային համակարգ՝ հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ» խորագրով համաժողով: Նման երկու համաժողով Հայաստանում արդեն կազմակերպվել էր, սա երրորդն է, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար դոկտոր Քերըն Հիլլիարդը, ՀԲ և Արժույթի միջազգային հիմնադրամնի Երևանյան գրասենյակների ղեկավարները:

Վարչապետն իր ելույթում մանրամասնորեն է անդրադարձել է թե կուտակային նոր համակարգի ներդրմանը, և թե կառավարության հասցեին հնչող քննադատություններին: Համաժողովին ներկա միջազգային կառույցների ղեկավարները մեկ անգամ ևս կարևորել են Հայաստանում իրականացվող բարեփոխումները, հայտարարել են, որ պատրաստակամ են և աջակցելու են բարեփոխումներին: Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանի զեկույցի ժամանակ դահլիճ է մտել «Դեմ եմ» շարժման մասնակիցներից մեկը, նրան դուրս են հրավիրել դահլիճւց, ավելի ուշ նրան են միացել «Դեմ եմ» շարժման մյուս անդամները: Համաժողովն իր աշխատանքները կարճ ժամականով ընդհատել է, որից հետո արդեն առանց «Դեմ եմ» շարժման մասնակիցների շարունակել է իր աշխատանքները:

«Հայաստանում ներդրվում է մի համակարգ, որի վրա աշխատել են ՀՀ երկու նախագահները, երեք կառավարություններ և չորս կոալիցիոն կուսակցություններ, սա մեր համատեղ ջանքերի արդյունքն է» Երևանում այսօր մեկնարկած «Նոր կենսաթոշակային համակարգ՝ հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ» խորագրով համաժողովի բացման ըթնացքում իր ելույթն այսպես սկսեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թեման խիստ արդիական է ոչ միայն Հայաստանում., այլ նաև ամբողջ աշխարհում: Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս մանրամասն ներկայացրեց նսր համակարգի առավելությունները, ընդգծեց, 500 հազար եկամտահարկ վճարող և 550 հազար կենսաթոշակառու ունեցող Հայաստանում կենսաթոշակառուները ստանում են այնպիսի թոշակ, որը նրանց ճնշող մեծամասնության առջև աղքատության խնդիր է դնում:

«Խստացրեք վարչարարությունը, օլիգարխներից ավելի շատ հարկ վերցրեք, ավելացրեք թոշակները»,- ընդդիմախոսների հայտարարությունները մեջ բերեց վարչապետը՝ միաժամանակ պատասխանելով՝ «պետությունը գնում է այդ ճանապարհով, բայց լուծում է այսօրվա թոշակառուների խնդիրը»: «Ինչպե՞ս ենք լուծելու երիտասարդների թոշակների հարցը, եթե ծերացող երկիր է Հայաստանը» ,- հարց հնչեցրեց Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ 15-20 տարի հետո աշխատողների թիվն ավելի ցածր է լինելու:
Վարչապետը բերեց Ֆրանսիայի օրինակը, երբ այդ երկրում բարձրացվեց կենսաթոշակի տարիքը, որն էլ դժգոհության ալիք բարձրացրեց:
Կառավարության ղեկավարն ինքն էլ նկատեց՝ կենսաթոշակայինն աշխարհի ամենաբարդ ռեֆորմն է, սակայն Հայաստանի զարգացման համար բարեփոխումներն անհրաժեշտ են, իսկ ռեֆորմները ցավոտ են, քանի որ մենք ստիպում ենք մեր քաղաքացիներին փոխել իրենց վարքագծային կանոնները:

Այն,որ Հայաստանում միջին խավը նոր է ձևավորվում,եկամուտները բավարար չեն, բնակչության 32,5 տոկոսն էլ աղքատ է, տեղյակ է և բարձրաձայնում է նաև կառավարության ղեկավարը, տեղեկացնում, որ կենսաթոշակներն այս տարվա հումավրից բարձրացել են, աշխատավարձերը կբարձրանան ամռանը: «Սա հնարավորություն է, որ քաղաքացիների համար հինգ տոկոսը ցավոտ չլինի»: Խնայված միջոցները պետք է դիվերսիֆիկացված լինեն, մի երկրում չլինեն, որպեսզի ռիսկերից զերծ լինեն:

«Ցանկացած երկրի առջև ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է: Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավվել է միջազգային փորձագետների և ծախսել է ավելի քան տասը տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով և ձևավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական կարիքներին,- իր հերթին ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն՝ ընդգծելով՝ «Կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են: Դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների և աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ»:

Դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաև նոր համակարգի արդյունքներին ՝ այն կապահովի երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, սա ամենակարևորն է՝ երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը, կբարելավի հարկային վարչարարությունը և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները: Ջոն Հեֆֆերնը վստահեցրց , որ իր երկրի կառավարությունը աջակցում է Հայաստանի կառավարությանն ու շարունակելու է աջակցել:

ԱՄՀ, ՀԲ-ի, Վերկաառուցման ու զարգացման եվրոպական բանկի Երևանյան գրասենյակի ղեկավարներն իրենց հերթին դրական արտահայտվեցին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին , հայտնեցին իրենց շարունակական աջակցությունը: Կառավարության ղեկավարի, միջազգային կառույցների ներկայացուցիչների ելույթներից հետո հայտարարվեց ընդմիջում,որից հետո աշխատանքի և սոցիալակա հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանի զեկույցի ժամանակ դահլիճ մտավ «Դեմ եմ պարտադիր կուտակային համակարգին» շարժման մասնակիցներից մեկը: Նրան դուրս հրավիրեցին դահլիճից, բանակցություններից հետո շարժման անդամները ՀՀ նախագահի աշխատակամզի առաջին ետղակալ Վարդան Արամյանի ելույթի ժամանակ պաստառներով դահլիճ մտան: Ելույթի ավարտից հետո համաժողովը վարող Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կորյուն Սարգսյանը շարժման անդամերին հորդորեց սպասել մինչև միջոցառման ավարտն ու հարցեր ուղղել մասնակիցենրին: Երիտասարդները, սակայն, հրաժարվեցին սպասել: Կորյուն Սարգսյանը հայտարարեց, որ ստիպված է փակել համաժողովը:

Շարժման անդամները դուրս եկան դահլիճից, մի փոքր ընդմիջումից հետո համաժողովն իր աշխատանքնրեը շարունակեց արդեն առանց երիտասարդների:

Ցուցադրել ավելի
Back to top button