ԿարևորՄիջազգային

«Նախձեռնում եմ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել»,-հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը արտահերթ նախագահական ընտրություններ նախաձեռնելու մասին հայտարարություն է տարածել, լուրը այսօրվա թերևս ամենակարևոր իրադարձությունն է:
«Հատարարում եմ այն մասին, որ նախձեռնում եմ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Նախաձեռնում եմ նաև վերադարձ` 2004 թվականի սահմանադրությանը»,- նշվում է նախագահ Յանուկովիչի կայք էջում դրված հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ 2004 թվականի սահամնադրությունը սահմանափակում է նախագահի լիազորությունները:

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համաձայնագրի նախագիծը ենթադրում է, որ սահմանադրական բարեփոխումները երկրում պետք է ավարտվեն միչև 2014 թվականի ամռան վերջը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությանը: Բացի այդ, Տուսկը նշում է, որ համաձայնության հասնելու հեռանկարը համակարտող կողմերի միջև նախկինի պես մնում է շատ անորոշ: Երկրում քաղաքական ճգնաժամից դուրս գալու համաձայնագրի շուրջ բանակցությունները ընթացել են Նախագահ Յանուկովիչի, ընդդիմության առաջնորդների ու Եվրամիության ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ուկրաինայում բռնությունը դադարեցնելու ուղղությամբ համաձայնագրի մշակման հարցով Կիևում են գտնվում Լեհաստանի, Գերմանիայի, և Ֆրանսիայի արտգործնախարարները: Բողոքի ակցիաները չեն դադարում Ուկրաինայում նախորդ տարվա նոյեմբերից: Անկարգությունների նոր ալիքը Ուկրաինայում բորբոքվեց երեք օր առաջ` փետրվարի 18-ին:

Ուկրաինայում անկարգոեւթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, ասվում է ՆԳՆ Վիտալի Զախարենկոյի տարածած հայտարարության մեջ: «Երբ ասվում է, որ մի կողմից զոհվել է 13, մյուս կողմից 67 մարդ ինձ համար անմարդկային է հնչում, մենք սպանել ենք մեր 80 քաղաքացիներին»,-ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարության մեջ: Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հաղորդում էր 77 զոհի ու 577 վիրավորների մասին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը դատապարտել է արյունահեղությունը Ուկրաինայում և հայտարարել, որ ճգնաժամը հաղթահարելու համար բանակի կիրառման պատասխանատվությունը կընկնի Ուկրաինայի կառավարության վրա: Բակնակի կիրառումը լուրջ հետևանքներ կունենա Ուկրաինայի հետ գործընկերային հարաբերութւյունների վրա հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հայաստանում ՄՆ-ների դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր ձեռնպահ է մնացել գնահատական տալ Կիևում ծավալվող իրադարձություններին, նա պարզապես նշել է, որ արվում է հնարավորը` վիճակը Ուկրաինայում շտկելու համար:
«Ողբերգական իրադարձություններ են տեղի ունում: Պետքարտուղար Քերին, նախագահ Օբաման խիստ հայտարարություններով են հանդես եկել նաև տեղում դեսպանն աշխատում է իրավիճակը շտկելու համար»:

Տեղեկացնեմ, որ այսօր Ուկրաինայի արևմտյան շրջաններից ոստիկանները ժամանել են Կիև, որպեսզի սատարեն բողոքի ակցիայի մասնակիցներին: Բի-բի-սիի ռուսական ծառայության տեղեկացմամբ` ոստիկանության աշխատակիցները ժամանել են Մայդան սեփական նախաձեռնությամբ և առանց զենքի, միաժամանակ անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են սատարել ցուցարարներին:

Ցուցադրել ավելի
Back to top button