Միջազգային

Հակաահաբեկչական միջոցառումներն արգելելու մասին որոշում՝ Գերագույն ռադայում. կողմ է քվեարկել պատգամավոր

Երեկ ամենաարյունալի օրն է եղել Եվրամայդնում: Կիևի առողջապահության դեպարտամենտի տվյալներով 75 զոհերից 47-ը մահացել են հինգշաբթի տեղի ունեցած բախումների ժամանակ: Նախօրեին Ուկրաինայի Ներքին գործերի գերատեսչության ղեկավարը հրամագիր էր ստորագրել իրավապահ մարմիններին մարտական զենք տրամադրելու վերաբերյալ: Նմանատիպ հանձնարարական  էր տվել նաև Պաշտպանության  նախարարությունը: Սակայն երեկ ուշ երեկոյան Գերագույն ռադան որոշում է ընդունել հակաահաբեկչական միջոցառումները արգելելու մասին, որին կողմ է քվեարկել 236 պատգամավոր: Որոշման մեջ պահանջ կա նաև դադարեցնել կրակը և բոլոր ուժայիններին վերադարձնել իրենց մշտական տեղակայման վայրը:

Ցուցադրել ավելի
Back to top button